
Ցուցարար. «Մեկ է՝ մենք իրենց չենք ենթարկվելու և շարունակելու ենք մեր պայքարը»

Քիչ առաջ Ազգային ժողովի դիմաց ցուցարարներից մեկը տեղեկացրեց, որ ստեղծվել է «Կասեցում» քաղաքացիական նախաձեռնություն, որը պայքարելու է «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի դեմ։ Նա ասաց, որ ֆեյսբուքում բացել են «Կասեցում» անվանումով խումբ, որտեղ տեղադրելու են իրենց հետագա քայլերի մասին նյութեր և տեղեկություններ։ Նա նշեց, որ «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքը ոչ թե խոշոր բիզնեսի դեմ պայքարի միջոց է, այլ այն ոււղղակիորեն փոքր և միջին բիզնեսի դեմ է։
Ցուցարարները հայտարարում են, որ եթե վաղը ժամը 10։00-ին Ազգային ժողովում «Շրջանառության հարկի մասին» նոր օրենք քննարկումից հետո նրանց բացասական պատասխան տան, իրենք տարբեր ձևերով շարունակելու են իրենց պայքարը։
Որոշ առևտրականներ 168.am-ի հետ զրույցում ասացին, որ իրենք վաղվանից սկսելու են իրենց աշխատանքը առանց ՀԴՄ-ներ տալու։ Ըստ նրանց՝ սա էլ պայքարի մի ձև է։ Նրանք ասում են. « Թող գան մեզ զոռով խանգարեն աշխատել։ Մեկ է՝ մենք իրենց չենք ենթարկվելու և շարունակելու ենք մեր պայքարը»։