
Վահրամ Բաղդասարյան. «Շրջանառության հարկի մասին» օրենքը այսօրվանից ուժի մեջ է մտել և կաշխատի

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի մոտ պատգամավորների և կառավարության անդամների մասնակցությամբ «Շրջանառության հարկի մասին» օրենքի շուրջ տեղի ունեցած քննարկումն, ըստ էության, անարդյունք ավարտվեց՝ որևէ որոշում չի կայացվել: Ինչպես հայտարարեցին պատգամավորները՝ հարցի շուրջ քննարկումները ԱԺ-ում կշարունակվեն վաղը առավոտյան:
«Օրենքը չի կասեցվի,- հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը,- Կա ինչ-որ խնդիր՝ սանկցիաների հետ կապված, կառավարությունը խոստացավ, որ առավոտյան դրան նույնպես կանդրադառնա: Բոլոր այն հուզող հարցերը, որոնք բարձրացնում են ընդդիմադիրները, կառավարությունը պարզաբանեց, ես իրավունք չունեմ կառավարությանը չհավատալ»:
Բաղդասարյանը նշեց, որ օրենքը այսօրվանից ուժի մեջ է մտել և կաշխատի, փոփոխության մասին մտածելն այս փուլում անիմաստ է. «2 ամիս հետո կանդրադառնան դրան: