Հովիկ Աբրահամյանը՝ Սուրիկ Խաչատրյանին մարզպետ վերանշանակելու մասին. Սյունեցիների մեծ մասը ցանկություն է հայտնել նրան տեսնել մարզպետի պաշտոնում (տեսանյութ)

Այսօր ԱԺ-կառավարություն հացուպատասխանի ժամանակ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մի քաղաքացի բավականին երկար ժամանակ անհանգստացնում է իրեն՝ խնդրելով աշխատանքի տեղավորել: Նա կարդաց այդ քաղաքացու կենսագրությունը՝ բազմաթիվ հանցագործությունների շարք, իսկ վերջերս էլ նա իր տան մոտ մարդ է սպանել և նրա անունը Սուրիկ Խաչատրյան է:

«Ասեմ, որ այդ քաղաքացու անունը Սուրիկ է, 7 մլրդ քյաշ փող ունի: Չէ՞ր գտնվի մի աշխատանք ձեր կառավարությունում՝ մարզպետի կամ այլ»,- ասաց Ն.Փաշինյանը:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խնդրեց հստակեցնել հարցը, թե ում է վերաբերում խոսքը, որպեսզի պատասխանի:

«Մարդու կենսագրականը ներկայացրի, ասեմ նաև հիմնավոր է, գրեթե նույնատիպ՝ մոտ 99.9% կամ ավելի համընկնում է այն մարդու կենսագրության հետ, որ նշանակել եք Սյունիքի մարզպետ: Մտածեցի, որ այդպիսի կենսագրություն ունեցող բոլոր մարդիկ կարող են ձեր կառավարությունում պաշտոն ստանալ»,- հստակեցրեց Ն.Փաշինյանը:

Կարդացեք նաև

«Ես ձեզ առաջարկում եմ հստակեցնել հարցը ում մասին, որ ես կոնկրետ պատասխանեմ»,- կրկնեց Հ.Աբրահամյանը:

Ն.Փաշինյանը նույնպես կրկնեց, որ հարցը Սուրիկի մասին է, ով ունի էսպիսի փայլուն աշխատանքային կենսագրություն: Պատգամավորը, իր բնորոշմամբ, ռազմավարական քայլ առաջարկեց կառավարությանը. «Կարելի է հանցագործներին, կրկնահանցագործներին կառավարությունում բարձր պաշտոններ տալ, գուցե դա նպաստի նանց ուղղմանը: Օրինակ՝ Սուրիկ Խաչատրյանին նշանակել են մարզպետ: Իմ ձեռքին ոստիկանությունից կա 3 տեղեկանք՝ նրա դատվածություններ մասին, բայց այսօր մարզպետարանի կայքում նրա պաշտոնական կենսագրությունում ձեր բարձրաշխարհարիկ կառավարության հետ շփման ընթացքում ստացվել է, որ նա ներկայացրել է գիտական աշխատանք և ստացել է պատմափիլիսոփայական գիտությունների դոկտորի աստիճան: Եթե չենք կարողանում հաղթահարել, գուցե տանում ենք կառավարություն ու ռեցիդիվիստից դառնում են մարզպետ»:

Վարչապետը հայտարարեց, որ եթե Փաշինյանն իր տեղում լինի ապագայում, կմտածի այդ մասին:

«Ես ինքս Սուրիկ Խաչատրյանին նշանակել եմ վարչապետի պաշտոնում… էէէէ, մարզպետի պաշտոնում»,- շփոթմունքով ասաց Հ.Աբրահամյանը՝ համոզվածություն հայտնելով, որ նա լավ կաշխատի, նաև սյունեցիների կարծքին է հաշվի առել այդ նշանակման ժամանակ. «Այո, կան հակասական մոտեցումներ, կարծիքներ Սուրեն Խաչատրյանի մասին, բայց մեր ուսումնասիրությունների արդյունքում սյունեցիների մեծ մասը ցանկություն է հայտնել նրան տեսնել մարզպետի պաշտոնում: Իսկ ինչ այլ տեսակետ կա, դա ձեր մոտեցումն է»:

Տեսանյութեր

Լրահոս