
Կատալոնիայի բոլոր քաղաքներում անցկացվել են բողոքի զանգվածային ակցիաներ

Իսպանական El Pais թերթի փոխանցմամբ՝ հոդառատ անձրևները Կատալոնիայի բնակիչներին չեն խանգարել կազմակերպել բողոքի զանգվածային ակցիաներ և հանդես գալ անկախության մասին հանրաքվեի չեղյալ հայտարարման դեմ:
Ավելի վաղ Իսպանիայի կառավարությունը հայց էր ներկայացրել Սահմանադրական դատարան՝ պահանջելով Սահմանադրությանը չհամապատասխանող ճանաչել Կատալոնիայում հանրաքվեի անցկացման մասին օրենքը: Հանրաքվեն նշանակված էր նոյեմբերի 9-ին, սակայն այն բանից հետո, ինչ Սահմանադրական դատարանը համաձայնվեց դիտարկել կառավարության հայցը, այն ինքնաբերաբար սառեցվեց 5 ամսով:
Դրա հետ կապված՝ բողոքի ակցիաներ են անցկացվել Կատալոնիայի բոլոր քաղաքներում, այդ թվում նաև Բարսելոնում, ուր տեղի ոստիկանության հաղորդմամբ հավաքվել է մոտ 5000 մարդ: Նրանք իրենց հետ ունեցել են մի շարք պաստառներ և հնչեցրել են տարբեր կարգախոսներ: Գրանցվել են ոչ մեծ բախումներ: Ձերբակալվածների մասին տեղեկություններ չկան: