Հովհաննես Մարգարյանը ԱԺ դիմաց բողոքող առևտրականներին տեղեկացրեց կառավարության ներկայացուցչի հետ հանդիպման մանրամասները
Քիչ առաջ Ազգային ժողովի մոտ բողոքի ցույց իրականացնող առևտրականների հետ հանդիպման իջավ ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը։ Նա տեղկացրեց, որ քաղաքական ուժերը այսօր 15։30-ին կառավարությանը քննարկման են հրավիրել «Շրջանառության հարկի մասին» օրենքը քննարկելու համար։ Նա տեղկացրեց, որ քննարկման ընթցաքում բոլոր քաղաքական ուժերը ներկայացրել են իրենց դիրքորոշումները օրենքի վերաբերյալ և գրեթե բոլորի դիրքորոշումները հաընկնում են։
Նա տեղակցրեց, որ ՕԵԿ-ի դիրքորոշումն է եղել, որ «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքը լինի կամավոր և քննարկել են նաև 58 միլիոն դրամի շեմի հարցը։ Նա ասաց, որ քննարկումը դեռ շարունակվում է շարունակվելու է նաև վաղն առավոտյան ժամը 10-ին, Ազգային Ժողովում։
168.am-ի հարցին թե՝ ինչպիսի՞ն է իշխանությունների տրամադրվածությունը Հովհաննես Մարգարյանը պատասխանեց, որ դեռ հստակ ոչինչ չի կարող ասել, բայց բոլոր քաղաքական ուժերն էլ իրենց դիրքորոշումներում սկզբունքային են տրամադրված։
Ցուցարները հարցրեցին, թե երբ վերջնական պատասխան կստանան, Հովհաննես Մարգարյանը պատասխանեց, որ ինքը ներկայացրեց գործընթզցը և վերջնական արդյունքը պարզ կլինի վաղը ժամը 10-ին քննարկումից հետո։