
Ֆրանսիայի ԱԳ և միջազգային զարգացման նախարարը դատապարտում է

Ֆրանսիայի Հանրապետության Արտաքին գործերի և միջազգային զարգացման Նախարար պարոն Լորան Ֆաբիուսի հայտարարությունը.
«Ես դատապարտում եմ հայ համայնքի համար մեծ խորհուրդ ունեցեղ Դեյր Էզ Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու ավերումը: Ֆրանսիան ողջունում է սրբավայրերի նկատմամբ հանդուրժողականության և հարգանքի համար պայքարելու բոլոր դավանքների հոգևոր առաջնորդների հանձնառությունը՝ անկախ հարձակումներից և սպառնալիքներից:
Սիրիական և իրաքյան ազգային ժառանգությունները սպառնալիքի տակ են: Մշակութային ժառանգությունը պաշտպանելու պարտավորության թերացումը դիտվում է որպես պատերազմի հանցագործություն, որի պատասխանատուները պատժվում են Միջազգային քրեական դատարանի կողմից: ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության հետ միասին, Ֆրանսիան զորավիգ է, որպեսզի կենսագործվեն մշակութային ժառանգության պաշտպանության մասին համաձայնագրերը՝ հատկապես զինված հակամարտության դեպքում»: