Հայաստանը փոքր երկիր է, սակայն անհավատալի փողեր կան այնտեղ. թուրք գործարար

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Աֆրիկայում իրականացրած շինարարական նախագծերով հայտնի «Օզթյուրքլեր Հոլդինգ» ընկերությունը սկսել է գործունեություն ծավալել նաև Հայաստանում: Խոսքը գնում է բնակարանաշինության մասին.

«Օզթյուրքլեր Հոլդինգ» ընկերության տնօրենների խորհրդի ղեկավար Յուսուֆ Օզթուրքը հայտարարել է. «Ներկա դրությամբ Երևանում սկսել ենք կառուցել բնակելի շենք: Այնտեղ գործարարությամբ զբաղվող առաջին թուրքն եմ: Փոքր երկիր է, սակայն անհավատալի փողեր կան»:

Օզթուրքը հավելել է, որ առաջին փուլում նախատեսված է կառուցել 5000 բնակարան:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930