Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Մինսկ

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը կմասնակցի Բելառուսի Հանրապետությունում կայանալիք ԱՊՀ անդամ պետությունների կրթության ոլորտի աշխատողների և ուսուցիչների 3-րդ համագումարին, ինչպես նաև ԱՊՀ անդամ պետությունների կրթության և գիտության նախարարների կոմիտեի հերթական նիստին:

Նախատեսված է նաև նախարարների հանդիպում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: ԱՊՀ մասնակից պետությունների ԿԳ նախարարները, իթիվս այլ հարցերի, քննարկելու են մանկավարժական համալսարանների ռեկտորների խորհրդի ստեղծման հարցը: Նախատեսվում է նաև կլոր սեղան-քննարկում ԱՊՀ անդամ պետությունների զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ:

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Տեսանյութեր

Լրահոս