
Կիմ Չեն Ինը վիրահատության է ենթարկվել և գտնվում է հիվանդանոցում. մամուլ

Հարավկորեական Chosun Ilbo թերթի փոխանցմամբ՝ ԿԺԴՀ-ի ղեկավար Կիմ Չեն Ինը վնասվածքի պատճառով սեպտեմբերին երկու ծնկի շրջանում ենթարկվել է վիրահատության և ներկա դրությամբ գտնվում է հիվանդանոցում: Այս մասին թերթին հայտնել է նրա իրազեկ աղբյուրը:
Թերթը պնդում է, որ Կիմ Չեն Ինն աջ կոճը վնասել է դեռևս հունիսին՝ տեսչական այցերից մեկի ժամանակ, ինչից հետո երկար ժամանակ անտեսել է վնասվածքը: Դրա հետևանքով նա սկսել է կաղալ երկու ոտքով:
Հարավկորեական հետախուզությունում առկա աղբյուրը ենթադրում է, որ ԿԺԴՀ-ի առաջնորդը, ով տառապում է ավելորդ քաշից, կոճը վնասել է երկարատև այցի ժամանակ բարձրակրունկ կոշիկով լինելու պատճառով:
Ներկայումս Կիմ Չեն Ինը վերականգնողական կուս է անցնում բաձրաստիճան կուսակցական գործիչների համար նախատեսված կլինիկայում: Հոսպիտալն ու Կիմ Չեն Ինի հիվանդասենյակը վերցված են խիստ հսկողության տակ: