
Ռուսաստանը 22 միլիարդ դոլար կներդնի Թուրքիայում. Թաներ Յըլդըզ

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը Ստամբուլում երեկ մեկնարկած Համաշխահային տնտեսական ֆորումում հայտարարել է, որ Ռուսաստանը 22 միլիարդ դոլար է ներդնելու Թուրքիայում:
Յըլդզը մանրամասնել է, որ խոսքը հիմնականում գնում է Աքքույուի ատոմակայանի կառուցման մասին, որի կառուցումը մեկնարկելու է 2016 թվականին և ավարտվելու է մինչև 2023 թվականը (Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակ):
Յըլդըզի խոսքերով՝ չնայած Մերձավոր Արևելքում ու մասնավորապես Սիրիայի հարցում Ռուսաստանի ու Թուրքիայի միջև առկա քաղաքական ճգնաժամերին՝ երկու երկրները շարունակում են զարգացնել տնտեսական կապերը: Յըլդըզը հայտարարել է, որ սեպտեմբերի 30-ին (այսօր) մեկնելու է Մոսկվա: