Բաժիններ՝

1970 թվականից սկսած՝ աշխարհում անհետացել է վայրի կենդանիների կեսից ավելին. WWF

Բրիտանական The Guardian թերթի փոխանցմամբ՝ 1970 թվականից աշխարհում անհետացել է վայրի կենդանիների կեսից ավելին: Այս մասին նշված է Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) «Կենդանի մոլորակ» զեկույցում:

Դրանում նշված է, որ վերջին 40 տարում միջին հաշվով 52 տոկոսով կրճատվել է կաթնասունների, թռչունների, սողունների, երկկենցաղների ու ձկների քանակը: Այդ ցուցանիշն ավելի մեծ է քաղցրահամ ջրերում բնակվող կենդանիների համար՝ 76 տոկոս, քանի որ արտադրական թափոններն ու աղբը վերջին հաշվով ամենաշատ վնասում են գետերն ու լճերը:

Այդ թվերը ստացվել են ողնաշարավորների 3038 տեսակի հետազոտման ժամանակ: Գիտնականները կենդանիների վերացման հիմնական պատճառ են համարում մարդու ծավալած գործունեությունը՝ որս, որսագողություն, անտառահատում, կենդանիների բնակության վայր հանդիսացող շրջակա միջավայրի վնասում: Ամենավատթար իրավիճակը տիրում է զարգացող երկրներում: Օրինակ, Լատինական Ամերիկայում վերջին 40 տարում անհետացել է կենդանիների 84 տոկոսը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս