Բաժիններ՝

Ռուսաստանը Եգիպտոսին կառաջարկի «ՄիԳ-35» կործանիչներ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ռուսական «ՄիԳ» ինքնաթիռաշինական կորպորացիան մտադիր է այս տարվա հոկտեմբերին բանակցություններ վարել Եգիպտոսի հետ՝ այդ երկրին «ՄիԳ-35» բազմանշանակ թեթև կործանիչներ մատակարարելու համար:

Այս մասին հայտարարել է կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Կորոտկովը: Նա խոստացել է տվյալ հարցի շուրջ մանրամասներ ներկայացնել բանակցություններից հետո:

2014 թվականի փետրվարի կեսին Ռուսաստանն ու Եգիպտոսը նախաստորագրել են ավելի քան 3 միլիարդ դոլարի ռուսական սպառազինություն ու ռազմական տեխնիկա եգիպտական կողմին մատակարարելու մասին պայմանագիրը:

Ընթացիկ տարվա սեպտեմբերին հաղորդվել էր, թե «Ռոսօբոռոնէքսպորտ» ընկերությունը պայմանավորվել է Եգիպտոսին 500 միլիոն դոլար ընդհանուր գումարով С-300ВМ զենիթա-հրթիռային համալիրներ մատակարարելու մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930