
Գագիկ Ծառուկյանի երկու զադնիները. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ»թերթը գրում է. «Դեմիրճյանի հետ հանդիպման ժամանակ Ծառուկյանն ասում է. «Մենք ուզում ենք հանրության, ժողովրդի հետ հիմնականում քննարկել 12 կետերը և Սահմանադրության փոփոխումը, որ տեսնենք՝ ժողովրդի մոտեցումը, տեսակետը որն է, որ ըստ այնմ մենք ընդհանուր մեծ հանրահավաք անենք և համապատասխան՝ ոչ թե արդեն դրանք կուսակցության առաջարկներն են, այլ ժողովրդի առաջարկները։ Հուզող ամենակարևոր կետերն են այդ 12 կետերը, հիմնական բանկային համակարգը, կուտակայինը, փոքր-միջին բիզնեսի հարկերի բարձրացում։ Դրանք առաջիկա 12-ն են, 12-ը կատարելով՝ կանցնենք մյուս 12-ին»,- ասել է Ծառուկյանը։
Ինչպես տեսնում եք՝ ոչ մի խոսք, ակնարկ իշխանափոխության, «Սեր-ժիկ հեռացիր»-ի մասին, և նույնիսկ կարող է տպավորություն ստեղծվել, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը սկսել է իր ներքաղաքական զադնիների շարքը։ Ինչո՞ւ ենք ասում տպավորություն։ Որովհետև տեսականորեն, միայն տեսականորեն՝ չի կարելի բացառել, որ վերը շարադրվածն ընդամենը մարտավարական մանյովրներ են, և հոկտեմբերի 10-ի հանրահավաքում դիրքորոշման կտրուկ կոշտացում տեղի կունենա, և Եռյակը հանդես կգա իշխանափոխության պահանջով։ Զուտ տեսականորեն՝ սա բացառել չի կարելի, որովհետև ՀԱԿ և «Ժառանգության» ներկայացուցիչները մինչև ս/թ հոկտեմբերի 24-ը ամեն օր Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու մասին իրազեկում են ներկայացրել»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթում: