Բոլոր այն գրողները, որոնց շրջանցել է բոլոր ժողովուրդների ու ժամանակների մեծագույն պարգևը՝ Նոբելյան մրցանակը (իսկ այդպիսի գրողները, եթե նկատել եք, մեծամասնություն են), մխիթարվում են նրանով, որ իրենց կարող են դասել այն հանճարեղ գրողների շարքին, որոնք ևս չեն արժանացել մրցանակին: Այս դեպքում խիստ տեղին է նշել Բորխեսի անունը: Նաև Նաբոկովի:
Ինչպիսին էլ լինեն ուռուցքային գոյացությունները՝ բարորա՞կ, թե՞ չարորակ, նոր գոյացա՞ծ, թե՞ արդեն տարիներ շարունակ օրգանիզմում ձևավորված՝ կարևորագույն բանը չանտեսել որևէ նշան կամ նախանշան: Կան քաղցկեղի տեսակներ, որոնք ցավոք, երբեմն բարդ է նկատել ու գտնել նախանշաններ, սակայն եթե որևէ բան նկատել եք, ապա վաղաժամ ախտորոշումը կարող է փրկել ձեր կյանքը:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին առաջիկա օրերին պլանային աշխատանքներով պայմանավորված ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին:
Ըստ Ստեփան Սաֆարյանի` Ռուսաստանը, զենք վաճառելով Ադրբեջանին, «խաղ էր անում» նրա հետ: Մոսկվային ձեռնտու էր այն, ինչ տեղի ունեցավ, քանի որ նա գիտեր, որ իր քայլերը կարող են նման հետևանքներ ունենալ:
Վարչապետի հանձնարարությամբ համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչներից արդեն ձևավորվում է աշխատանքային խումբ՝ սահմանամերձ համայնքներին աջակացության նպատակով բոլոր գաղափարներն ու առաջարկությունները գույքագրելու և հարցերի լուծման հետ կապված մոտեցումները Կառավարություն ներկայացնելու համար:
Օգոստոսի 18-24-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 42.3 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 36.9 մլն ԱՄՆ դոլար:
Մանրամասները կարող եք դիտել ՀՀ ոստիկանության տրամադրած տեսանյութում:
Ըստ ստացված հաշվետվությունների տվյալների և հետազոտությունների արդյունքում ձևավորված փորձագիտական գնահատումների, 2014թ. հունվար-հունիսին հանրապետություն են ժամանել 495 967 զբոսաշրջիկներ1 կամ 2013թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 17.3%:
Կրակոցներ են հնչել Երեւան քաղաքի Խանջյան-Թումանյան փողոցների խաչմերուկում:
Է. Շարմազանովը ասաց, թե Ռ. Քոչարյանի հարցազրույցում որեւէ նոր շեշտադրում հիմնականում չկա, հերթական հարցազրույցն էր եւ մեկնաբանելու կարիք կամ անհրաժեշտություն ինքը չի տեսնում:
Օգոստոսի 25-29-ը ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 78,592,780 դոլար 409.57 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 94,649,649 ԱՄՆ դոլար 410.73 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Գյումրու կենտրոնական հրապարակը, որին առնձնահատուկ հմայք են հաղորդում եկեղեցիները, վերջին տարիներին փաստացի համարվում է միակ վայրը, որտեղ գյումրեցիները հատկապես երեկոյան և գիշերային ժամերին զբոսնում են:
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից տրամադրված բեռնամաքսային հայտարարագրերի տվյալների, 2014թ. հունվար-հուլիսին մարդասիրական օգնության կարգով Հայաստանի Հանրապետություն են ներմուծվել 2 310.8 տոննա ապրանքներ, որոնց արժեքը կազմել է 11.3 մլրդ. դրամ կամ 27.5 մլն. ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մարդասիրական օգնության ծավալները նվազել են 5.4%-ով։
Վարիկոզ ևս մեկ գրասենյակային աշխատանքի բացասական արդյունք, որն առաջանում է գրասեղանի առաջ երկար նստելուց: Բանն այն է, որ վերջույթներում արյունը շրջանառվում է ոտքերի շարժման շնորհիվ: Բացի այն, որ վարկոզը տգեղ տեսք է տալիս կանանց ոտքերին, նաև առաջացնում է տրոմբ:
Ըստ ստացված հաշվետվությունների տվյալների, 2014թ. հունվար-հունիսին հանրապետության տարածքում հյուրանոցային տնտեսության օբյեկտներում տեղաբաշխված զբոսաշրջիկների թվաքանակը կազմել է 95 561 մարդ (ՀՀ ռեզիդենտներ), ինչը 2013թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճել է 30.4%-ով:
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 28-ից 29-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքից բացահայտվել է 10-ը:
Դատական դեպարտամենտը մի շարք աղմկահարույց բացահայտումներից հետո դեռ շարունակում է մնալ իրավապահների ուշադրության կենտրոնում:
Պարզ է, որ պաշտոնական Ստեփանակերտը ոչ միայն քաջալերում է և ողջունում Հայ դատի հանձնախմբերի որդեգրած Արցախի ճանաչման աշխարհագրության ընդլայնման վարքագիծը, այլ նաև այն նկատում է նախահանգրվան` միջազգային ճանաչման:
Օրերս Ակտաու-Երևան չվերթի ինքնաթիռով Երևան ժամանած օտարերկրյա քաղաքացուհին ներկայացել էր ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին և հայտնել, որ ինքնաթիռի վայրէջքից հետո օդանավակայանի ժամանման սրահում մտել է զուգարան, պայուսակը կախել կախիչից և այն մոռանալով այնտեղ` հեռացել է:
Այս տարվա հունվար-հուլիս ամիսներին ՀՀ արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 693.6 միլիարդ դրամ։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արդյունաբերական ոլորտն աճել է 1.5 տոկոսով։
Արցախյան ազատամարտը մեզ համար այն սրբագույն պայքարն էր, որով կարողացանք պահպանել մեր ժողովրդի արժանապատվությունը: Ցավոք, պատերազմում ունեցել ենք անդառնալի կորուստներ, եղել են նաև անհայտ կորածներ, որոնց ճակատագիրը մինչ այսօր անհայտության մեջ է:
ԱԺ խորհրդարանական պատվիրակությունը սեպտեմբերի 1-ին մեկնելու է Ստեփանակերտ` մասնակցելու ԼՂՀ Անկախության տոնի առիթով կազմակերպվող միջոցառումներին: Պատվիրակության կազմում ընդգրկված են խորհրդարանական բոլոր 6 խմբակցությունների պատգամավորներ:
Օգոստոսի 29-ին ոստիկանության զորքերի հրամանատարությունում տեղի ունեցավ խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:
Սամվել Մարտիրոսյանի կարծիքով` Հայաստանում՝ սեռով պայմանավորված հղիության ընդհատումները չեն ընկալվում որպես խնդիր, բայց նման ֆլեշմոբերը փոխում են մարդկանց գիտակցությունը. «Այս մտածելակերպի փոփոխությունը դժվար կլինի փոխել կարճ ժամանակում: Կան երկրներ, որտեղ դրան հասել են կրոնական և կուսակցական ոլորտից, մեզ մոտ այն նոր սկսում է ֆեյսբուքից դուրս գալ: Ներկայում գտնվում է էմոցինալ հարթության վրա»:
Արտահանվող բեռի համար տրված համապատասխան ուղեկցող փաստաթղթի և (կամ) համապատասխանության մասին տեղեկանքի հիման վրա սահմանային հսկիչ կետում տրամադրվում է անասնաբուժական սերտիֆիկատ:
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները Շինարարների փողոցի թիվ 23 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1975 թ. ծնված Գևորգ Թ.-ին, իսկ Սիսակյան փողոցի թիվ 4 շենքի մոտից` 1984 թ. ծնված Սամվել Հ.-ին:
ԱԹՍ-ը թռչել է ավելի քան 23 կիլոմետր բարձրության վրա և առաջին անգամ օգտագործել է արբանյակային կապ:
Օբամայի այս հայտարարությունն արժանացել է ամերիկացի քաղաքական գործիչների, լրագրողների ու շարքային ամերիկացիների քննադատությանը:
Նիստի ընթացքում Հանձնաժողովի անդամների կողմից շարունակվել են սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ քննարկումները, որի ամփոփված և թարգմանված տարբերակը պետք է ներակայացվի «Իրավունքի միջոցով ժողովրդավարության եվրոպական հանձնաժողովի» (Վենետիկի հանձնաժողովի) փորձագետներին` սույն թվականի սեպտեմբերի 19-20-ը սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ նախատեսված հանդիպմանը քննարկելու նպատակով: