Հանքարդյունաբերությունն անկում է ապրել
Այս տարվա հունվար-հուլիս ամիսներին ՀՀ արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 693.6 միլիարդ դրամ։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արդյունաբերական ոլորտն աճել է 1.5 տոկոսով։
Այդ թվում, մշակող արդյունաբերության ծավալն աճել է 5.8%-ով և կազմել 448.7 միլիարդ դրամ։ Իսկ հանքարդյունաբերական արտադրանքը նվազել է 9.3%-ով և կազմել 110.4 միլիարդ։