Բաժիններ՝

Մարդասիրական օգնության ծավալները նվազում են

Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից տրամադրված բեռնամաքսային հայտարարագրերի տվյալների, 2014թ. հունվար-հուլիսին մարդասիրական օգնության կարգով Հայաստանի Հանրապետություն են ներմուծվել 2 310.8 տոննա ապրանքներ, որոնց արժեքը կազմել է 11.3 մլրդ. դրամ կամ 27.5 մլն. ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մարդասիրական օգնության ծավալները նվազել են 5.4%-ով։

Ստացված օգնության 27.8%-ը կազմել են քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, 26.4%-ը` մանածագործական իրերը, 11.4%-ը`սարքեր և ապարատները, 7.9%-ը`տարբեր արդյունաբերական ապրանքները, 7.6%-ը` մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմները, իսկ 18.9%-ը` մնացած ապրանքները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս