Արևային մարտկոցներով բրիտանական ԱԹՍ-ն 11 օր անվայրէջք թռիչք է իրականացրել ձմեռային պայմաններում
Defense News-ի փոխանցմամբ՝ բրիտանական Zephyr-7 անօդաչու թռչող սարքը (ԱԹՍ) 11 օր շարունակ (առանց վայրէջք կատարելու) գտնվել է օդում, ընդ որում՝ ձմեռային պայմաններում: ԱԹՍ-ն իր անվայրէջք ճանապարհորդությունը կատարել է Հարավային կիսագնդում, ինչը հնարավոր է դարձել նրա թևերում տեղակայաված արևային մարտկոցների շնորհիվ:
Դրանք լիցքավորվել են ցերեկը և էներգիայի պաշարը բավականացրել է գիշերային ժամերին ԱԹՍ-ի թռիչքի համար: ԱԹՍ-ը թռչել է ավելի քան 23 կիլոմետր բարձրության վրա և առաջին անգամ օգտագործել է արբանյակային կապ՝ վերահսկելու համար ցամաքային հետևման կայանների ուղիղ տեսանելիությունից դուրս գտնվող գոտով թռիչքի վերահսկման համար:
ԱԹՍ-ն իր վրա կրել է օգտակար բեռ, որի քաշը, սակայն, չի հաղորդվում: