Բաժիններ՝

Թույլ տվեք, որ մեր քույրիկները ծնվեն

1993-ից հետո Հայաստանում ծնված տղաների թիվը 50.000-ով ավելի շատ է, քան աղջիկ երեխաներինը, ինչն էլ վկայում է, որ արհեստական ընդատումների մեծ մասը պայմանավորված է սեռով: Հատկապես սեռով պայմանավորված հղիությունների արհեստական ընդհատումներ կատարվում են երրորդ երեխայի դեպքում: Որոշ տվյալների համաձայն տարեկան մոտ 1000-1200 աղջիկ չի ծնվում հենց սեռի պատճառով: Հայաստանն այս առումով աշխարհում երրրոդ տեղն է զբաղեցնում Չինաստանից և Ադրբեջանից հետո:

Ինչպե՞ս բարձրացնել հասարակության իրավագիտակցությունը, Ինչպե՞ս փոխել հանրության մտածողությունը

«Մեդիա կենտրոնում« այսօր հրավիրված քննարկման ընթացքում այս խնդիրներին անդրադարձան Կարինե Սարիբեկյանը՝ ՀՀ Առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ, Գարիկ Հայրապետյանը՝ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ, Սամվել Մարտիրոսյանը՝ Մեդիա փորձագետ, Արամազդ Ղալամքարյանը՝ «Իսկ դու ունե՞ս աղջիկ» ֆեյսբուքյան ֆլեշմոբի նախաձեռնողներից: Քննարկման առանցքը ոչ միայն սեռով պայմանավորված հղիությունների ընդհատման հարցն էր, այլ նաև թե ինչ հրատապ քայլեր են անհրաժեշտ մարդկանց մտածելակերպը փոխելու համար:

Սեռով պայմանավորված հղիության ընդհատումների դեմ վերջերս անցկացված իսկ դու ունե՞ս աղջիկ ֆեյսբուքյան ակցիան յուհատուկ նշանակություն ունեցավ, որի նպատակն էր առաջին հերթին հենց հայ հանրության իրավագիտակցությունը բարձրացնելը:

Արամազդ Ղալամքարյանը վստահեցրեց, որ մտածելակերպը փոխելու գործիքներից մեկն էլ անկեղծ խոսքն է, որն էլ այս դեպքում արտահայտվեց ֆլեշմոբի տեսքով:

ՏՏ անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի կարծիքով` Հայաստանում՝ սեռով պայմանավորված հղիության ընդհատումները չեն ընկալվում որպես խնդիր, բայց նման ֆլեշմոբերը փոխում են մարդկանց գիտակցությունը. «Այս մտածելակերպի փոփոխությունը դժվար կլինի փոխել կարճ ժամանակում: Կան երկրներ, որտեղ դրան հասել են կրոնական և կուսակցական ոլորտից, մեզ մոտ այն նոր սկսում է ֆեյսբուքից դուրս գալ: Ներկայում գտնվում է էմոցինալ հարթության վրա»:

Խնդիրը հնարավոր է լուծել նաև օրենսդրական փոփոխություններով

Առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը փաստեց, որ շուրջ 30 տարի առաջ Հայաստանում երեխաների միջին թիվը 4-5 էր, այսինքն 5 երեխայից մեկը գոնե տղա կլիներ և այդ խնդիրը չկար Հայաստանում, անկախության տարիների արդեն ՙմեկ կնոջն ընկնող երեխաների միջին թիվը 1 կամ 2 է: Բժշկակական տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ տարածվեց հղիությանների ընդահտումները սեռով պայմանավորված:

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանի վկայությամբ Հայաստանում այդ խնդիրը լուրջ է, դա են փաստում վիճակագրական տվյալները: Խնդիրը հնարավոր է լուծել ոչ միայն օրենսդրական փոփոխություններով, այլ նաև սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված քայլերով, մասնավորապես սոցապ նախարարության հետ մշակվում է օրենսդրական փոփոխությունների մի փաթեթ, որն ուղղված կլինի երրորդ և չորրորդ երեխաներին սոցիալական օժանդակություն ցուցաբերելուն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս