Բնակարանագողերը հայտնաբերվել են
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները Շինարարների փողոցի թիվ 23 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1975 թ. ծնված Գևորգ Թ.-ին, իսկ Սիսակյան փողոցի թիվ 4 շենքի մոտից` 1984 թ. ծնված Սամվել Հ.-ին:
Պարզվել է, որ նրանք օգոստոսի 27-ին, ժամը 02.00-ի սահմաններում, տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են Շինարարների փողոցի 7 շենքի 1-ին հարկի բնակարանններից մեկի պատուհանի ճաղավանդակը և բնակարանից գողացել ոգելից խմիչքներ, նեթբուք, որսորդական հրացանի փամփուշտներ, մարգարտյա և արծաթյա զարդեր, բիժուտերիա և կշռաքարեր` պատճառելով 800.000 դրամի վնաս:
Գողոնը մասամբ առգրավված է:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ Ոստիկանություն