Բաժիններ՝

Օբաման խոստովանել է, որ ԱՄՆ-ը չունի Սիրիայում «Իսլամական պետության» դեմ պայքարելու ռազմավարություն

Ամերիկյան CNN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը դեռ չգիտի, թե ինչպես պայքարի Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների դեմ. «Ես չեմ ցանկանում սայլը դնել ձիուց առաջ: Մենք դեռ չունենք ռազմավարություն»:

Օբաման ընդգծել է, որ արդեն իսկ պաշտպանության նախարարության ներկայացուցիչներին հրաման է տվել զբաղվել գործողությունների կոնկրետ պլանի մշակմամբ: Օբամայի խոսքերով՝ այդ պլանի կազմման համար կպահանջվի ոչ քիչ ժամանակ. «Բացի այդ, մենք չենք պատրաստվում դրանով զբաղվել միայնակ»:

Օբամայի այս հայտարարությունն արժանացել է ամերիկացի քաղաքական գործիչների, լրագրողների ու շարքային ամերիկացիների քննադատությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031