Վլադիմիր Գասպարյանը հանձնարարականներ ու ցուցումներ է տվել ոստիկանության զորքերին

Օգոստոսի 29-ին ոստիկանության զորքերի հրամանատարությունում տեղի ունեցավ խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:

Օրակարգում առաջիկայում կայանալիք վարժանքների կազմակերպչական խնդիրներն էին:  Խորհրդակցությանը մասնակցում էին ոստիկանության տարբեր ծառայությունների և տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ:

Վլադիմիր Գասպարյանը մասնակիցների ուշադրությունը հրավիրեց ինչպես ոստիկանության զորքերի, այնպես էլ հասարակական կարգի ապահովման ոլորտում ներգրավված մյուս անձնակազմերի պատրաստականության, նյութատեխնիկական հագեցվածության, հոգեբանական վիճակի, բարոյակամային որակների բարելավման խնդիրներին:

Առանձնացնելով արտաքին ծառայությունների գործունեության առաջնահերթությունները՝ ոստիկանության պետն ընդգծեց ծառայողների բարձր պատրաստվածության և պրոֆեսիոնալ գործողությունների նշանակությունը հատկապես զանգվածային միջոցառումների ժամանակ:

Առաջիկա վարժանքների պլանի և նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ զեկույցներով հանդես եկան ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանը և ոստիկանության պետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանը:

Մի շարք հրատապ հարցերի քննարկումից հետո խորհրդակցության ավարտին ստորաբաժանումների ղեկավարներին կոնկրետ հանձնարարականներ ու ցուցումներ տրվեցին վարժանքները նախատեսված ժամանակում և լիարժեք նախապատրաստելու ուղղությամբ:

ՀՀ ոստիկանություն

Տեսանյութեր

Լրահոս