Բաժիններ՝

Բանկերը գնել են 78.5, վաճառել՝ 94.6 միլիոն դոլար

Օգոստոսի 25-29-ը ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 78,592,780 դոլար 409.57 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 94,649,649 ԱՄՆ դոլար 410.73 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 17,500,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 411.20 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում իրականացվել է 1,750,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 409.95 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 7,183,207 EUR 539.02 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 11,963,323 EUR 543.45 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում և միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 963,480,147 ՌԴ ռուբլի 11.23 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 93,257,123 ՌԴ ռուբլի 11.38 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում և միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս