Ինչ առողջական խնդիրներ են ունենում գրասենյակային աշխատողները և ինչպես կարելի է պայքարել դրանց դեմ
Վարիկոզ ևս մեկ գրասենյակային աշխատանքի բացասական արդյունք, որն առաջանում է գրասեղանի առաջ երկար նստելուց: Բանն այն է, որ վերջույթներում արյունը շրջանառվում է ոտքերի շարժման շնորհիվ: Բացի այն, որ վարկոզը տգեղ տեսք է տալիս կանանց ոտքերին, նաև առաջացնում է տրոմբ: Այս մասին գրում է Aroxj.am-ը:
Ինչ անել
Երկար նստած մի մնացեք, վեր կացեք, քայլեք:
Բարձրակրունկներ հագեք շաբաթվա մեջ մի քանի օր կամ ընդհանրապես ընտրեք ավելի հարմարավետ կոշիկ:
Անհրաժեշտության դեպքում օգտագործեք բժշկական տրիկոտաժ: Դանք թույլ չեն տալիս, որ անոթները լայնանան:
Հաճախակի բարձրացեք աստիճաններով և իջեք:
Երեկոյան մերսեք ոտքերը:
Նստակյաց աշխատանքի ամենատհաճ հետևանքներից մեկն էլ թութքի առաջացումն է և օստեոխոնդրոզը:
1. Հետևեք կեցվածքին` նստեք ուղիղ դիրքով:
2. Օգտագործեք ցանկացած առիթ աթոռից վեր կենալու համար:
4.Աշխատանքից հետո ցանկալի է ակտիվ լինել, օրինակ գնալ մարզասրահ, պարի կամ լողի: