Բաժիններ՝

Շարմազանով. ՀՀ իշխանությունները մազոխիստ չեն, որ ինքնանպատակ բարձրացնեն էլեկտրաէնեգիայի սակագինը. tert.am

ՀՀ իշխանությունները մազոխիստ չեն, որ ինքնանպատակ բարձրացնեն էլեկտրաէնեգիայի սակագինը: tert.am –ի փոխանցմամբ` այսօր ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուրադ Շարմազանովը։

«Ցանկացած թանկացում բեռ է բնակչության համար, բայց եթե ուզում ենք կայուն էլեկտրամատակարարում ունենալ, պետք է գնանք այդ քայլին, այլընտրանքը հովհարային անջատումներն են»,-ասաց նա։

Շարմազանովը նշեց, որ թանկացումն ընտանիքների վրա կնստի 800-1000 դրամ, և հավալեց, թե հենց այդ չափով էլ անապահով ընտանիքների նպաստը կավելացվի։
«Որ խոսում եք թանկացումներից՝ լավ է, բայց նաև խոսեք այն մասին, որ հուլիսի մեկից պետական ծառայողների աշախատավարձերը բարձրանում են, որ վառելիքի գները իջել են։ Յուրաքանչյուր թանկացում ողջունելի չէ, ուղղակի գիտակցենք՝ այլընտրանք կա՞, թե՞ ոչ»,-նշեց նա։

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս