Բաժիններ՝

Որ երկրում ինչ չպետք է անել. խորհուրդներ օտարերկրացիներին

Ճանապարհորդության մեկնելիս ավելորդ չէ ծանոթանալ տեղի բարքերին եւ ավանդույթներին: AdMe.ru –ն ներկայացնում է տեղաբնակների խորհուրդները զբոսաշրջիկներին, թե ինչ չի կարելի անել իրենց երկրներում: Հաշվի առնելով արձակուրդային շրջանը` դրանք օգտակար կարող են լինել:

Մեծ Բրիտանիա

Ոչ մի դեպքում մի խախտեք հերթը, այդ կերպ դուք գրեթե ռիսկի տակ եք դնում ձեր կյանքը:

Բելգիա

Ավելի լավ է ձեռնպահ մնալ հաճոյախոսություններից: Հակառակ դեպքում ձեզ առնվազն կես ժամ կբացատրեն, որ դուք սխալվում եք:

Լեհաստան

Հանրային վայրերում ծխելն ու ալկոհոլն արգելված են: Եթե անգամ ձեր ձեռքում ոգելից խմիչքի շիշ է, բայց դուք չեք էլ բացել, ձեզ կարող են տուգանել:

Այստեղ կարմիր գույնի բորշչը ոչ թե ափսեով, այլ բաժակով են մատուցում, այնպես որ բաժակի մեջ կարող է լինել ոչ թե ըմպելիք, այլ ապուր: Բորշչ կարելի է գնել անգամ սուրճի ավտոմատից:

Ֆրանսիա

Չի կարելի գինու վրա ջուր ավելացնել, պանրի վրա սոուս լցնել, միակ բացառությունը պաղպաղակն է, նրա հետ կարող եք անել ինչ կամենում եք:

Եթե դուք հարցնում եք ճանապարհը, զրույցն սկսեք քաղաքավարական արտահայտություններով` «կներեք», «ասացեք խնդրեմ», «բարի եղեք» եւ այլն: Այդ ամենը, բնականաբար, պետք է ասել ֆրանսերենով:

Իրան

Խորհուրդ չի տրվում բացահայտ քննադատել կառավարությանը:

Տեղացիները կարող են ձեզնից գումար պահանջել այն բանի համար, որ լուսանկարում եք տարածքը:

Երկիր մուտք գործելիս ձեզնից կարող են նաեւ սոցիալական ցանցի աքքաունտի գաղտնաբառ պահանջել:

Թուրքիա

Տուն մտնելիս պետք է հանել կոշիկները, եթե, իհարկե, տանտերը հակառակը չի առաջարկում:

Երբեք մի հրաժարվեք թեյից, դա վիրավորական է:

Խորհուրդ չի տրվում Ստամբուլը կոչել Կոստանդնուպոլիս եւ հետն էլ անվանել մայրաքաղաք:

Եթե հանդիպման ժամանակ ձեռքն առաջինը կինն է մեկնում, ապա դա առնվազն տարօրինակ է. դա նշանակում է, որ կինը ցանկանում է ավելի մտերմիկ ծանոթություն հաստատել:

Չինաստան

Ծորակից ջուր մի խմեք, եթե չեք ցանկանում ստամոքսի հիվանդություն ձեռք բերել:

Ճապոնիա

Եթե ինչ-որ մեկին թեյավճար եք թողնում, դրանով ցույց եք տալիս, որ նա ոչ պրոֆեսիոնալ է եւ լրացուցիչ գումարի կարիք ունի:

Կանգառներում, կայարաններում եւ, առավել եւս, գնացքում հեռախոսով չեն խոսում, քանի որ դա համարվում է խիստ անքաղաքավարի եւ խախտում է մյուսների հանգիստը. բոլորն SMS են գրում:

Հնդկաստան

Շուկաներում եւ խանութներում ընդունված է սակարկել: Եթե չեք կարողնում սակարկել, ձեզ պարզապես չեն հարգի:

Հանկարծ որեւէ մեկին սպիտակ ծաղիկներ չնվիրեք, դրանք միայն սգո արարողությունների ժամանակ են ընդունված:

ԱՄՆ

Չի կարելի է ձեռք տալ երեխաներին, հատկապես եթե նրանք ձեզ օտար են: Ձեզ սխալ կհասկանան եւ անգամ կարող են կալանավորել:

Մեծ քաղաքներում, հատկապես Նյու Յորքում, մարդիկ արագ են շարժվում: Փողոցում եթե դանդաղ եք քայլում, թույլ տվեք, որ մյուսներն առաջ անցենեն:

Տրանսպորտի մեջ անծանոթներին հենվելը նորմալ կարող է ընկալվել, խանութներում` ոչ:

Ստորգետնյա անցումներում հեռախոսները չեն աշխատում, զանգահարեք նախապես:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս