Բաժիններ՝

Մասուդ Բարզանին խորհրդարանին խնդրել է պատրաստել ինքնավարության անկախության մասին հանրաքվե

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանին երեկ ինքնավարության խորհրդարանին խնդրել է պատրաստել ինքնավարության անկախության մասին հանրաքվե:

Վերջին շաբաթների ընթացքում Հյուսիսային Իրաքի քրդերը «Լևանտում ու Իրաքում իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարում գրավել են դաշնային զորքերի կողմից լքված շրջաններն ու իրենց ինքնավարության տարածքը մեծացրել են 40 տոկոսով:

Բարզանին հայտարարել է, որ եկել է իրենց կողմից իրենց իսկ ճակատագիրը որոշելու ժամանակը, և որ իրենք չպետք է սպասեն, որ իրենց փոխարեն դա կանեն ուրիշները: Բարզանին հավելել է, որ այդ նպատակով ստեղծվել է հատուկ հանձնաժողով, իսկ հանրաքվեի անցկացման ժամկետը կհայտարարվի ավելի ուշ:

Անկախության հանրաքվե անցկացնելու մասին որոշումը դժգոհություն է հարուցել պաշտոնական Բաղդադի մոտ: Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքին հայտարարել է, որ հանրաքվեի անցկացումը հակասահմանադրական է, և որ ոչ ոք իրավունք չունի իր շահերին ծառայեցնել ընթացիկ  իրադարձությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս