Բաժիններ՝

«Սիրիական էլեկտրոնային բանակը» կոտրել է ՑԱԽԱԼ-ի թվիթերյան էջը

Իսրայելական Haaretz թերթի փոխանցմամբ՝ «Սիրիական էլեկտրոնային բանակի» ցանցահենները կոտրել են Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) թվիթերյան էջը: Դա տեղի է ունեցել երեկ երեկոյան, երբ դրանում հայտնվել է հետևյալ հաղորդագրությունը.

«Ուշադրությո՛ւն: Դիմոնի միջուկային օբյեկտի վրա երկու հրթիռի ընկնելուց հետո տարածաշրջանում հնարավոր է ռադիացիայի արտահոսք»: Դրանից հետո հայտնվել է մեկ այլ գրություն. «Կեցցե՛ Պաղեստինը»: Գրառումները ջնջնվել են րոպեներ անց, սակայն այդ ընթացքում բազմաթիվ մարդիկ են կարդացել դրանք:

ՑԱԽԱԼ-ի ներկայացուցիչները հաստատել են թվիթերյան էջի կոտրումը և ներողություն են խնդրել տեղի ունեցածի համար՝ խոստանալավո ամեն կերպ պայքարել նման երևույթների դեմ: ՑԱԽԱԼ-ի թվիթերյան էջը կոտրելու պատասխանատվությունն ստանձնել է «Սիրիական էլեկտրոնային բանակը», ով այդ մասին գրել է իր էջում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031