Այս մասին հայտնել է Ուկրաինայի՝ արտակարգ իրավիճակների գծով պետական ծառայությունը:
«ԵԱՀԿ-ն խթանում է երեխայակենտրոն արդարադատության չափորոշիչները և հանցավորության կանխարգելումը, և այս համատեքստում երեխաների շահերի պաշտպանությունը շատ կարևոր է», – ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ազգային իրավախորհրդատու Մարիա Սիլվանյանը: «Կարծում եմ, որ այս ոլորտում հիմնական դերակատարների շրջանում քննարկումները կօգնեն համախմբել և օգտագործել առկա ռեսուրսները, որը կհանդիսանա ևս մեկ քայլ՝ իրավիճակի բարելավման ուղղությամբ»:
«Աշխարհը, կարծես, մոռացել է Հայաստանի մասին, բայց Հայաստանն աշխարհին ցույց տալու շատ բաներ ունի: Իմ այցելությունը Հայաստան հենց այս նպատակով է, որպեսզի աշխարհին ցույց տամ այն, ինչը որ աշխարհը մինչ այժմ չգիտի Հայաստանի մասին»,- ասաց բրիտանացի լրագրող և գրող Գրեմ Հենքոքը (Graham Hancock):
Նախնական տվյալներով՝ ջրհեղեղի պատճառած վնասը կազմում է 234.9 միլիոն դոլար:
«Տարածքում իրականացվող պեղումների ժամանակ տեղի է ունեցել թեթեւակի վիճաբանություն, իսկ պատճառը եղել է այն, որ Աբրոյանը մոտեցել է բանվորներին եւ սկսել հայհոյելով ցուցումներ տալ՝ էսպես մի՛ արեք, այնպես արեք>:
Ջոն Մաքքեյնը հայտարարել է, որ հակված է այն կարծիքին, որ Ուկրաինայի տարածքում մալայզիական օդանավը կործանել են Ռուսաստանի աջակցությունը վայելող ահաբեկիչները կամ էլ դա արել է հենց ինքը՝ Ռուսաստանը:
Մոլդովայից մրգերի ներկրումը Ռուսաստան արգելվել է նաև ուղևորների ձեռքի ուղեբեռի միջոցով:
«Բայց նախկին հաղթողներից մեկը՝ Իգոր Նովիկովը, օրինակ, գումարի մի մասը՝ 50.000 ԱՄՆ դոլար, տրամադրեց ԳԱԱ գիտությունների զարգացման հիմնադրամին, և մենք այդ գումարն օգտագործեցինք Բյուրականի աստղադիտարանի արդիականացման համար: Չեմ բացառում, որ այս տարվա հաղթողներն էլ կդիմեն մեզ՝ ինչ-որ խնդրի լուծման համար»:
Artsakh Today մամուլի կենտրոնը հանրության ուշադրությանն է ներկայացնում վավերագրական ֆիլմ Լևոն Հայրապետյանի մասին:
Ֆեյսբուքում Հասան Հասանով անունով գրանցված օգտատերը, որի ծննդյան վայրը, ինչպես և սպանվածինը, նշված է Ջաբրայիլը, հիշատակվում է, թե նա սովորել է Ադրբեջանի Ջամշուդ Նախիջևանցու անվան ռազմական լիցեյում, ինչպես և ռազմական ակադեմիայում։
Այսօր՝ հուլիսի 18-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում Գարեգին Նժդեհի փողոցում՝ ոստիկանության Շենգավիթի բաժնի հարևանությամբ, Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնի:
Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ Իսրայելն օգտվել է իսլամական աշխարհի պառակտումից և ռազմական գործողություններ է սկսել պաղեստինցիների դեմ:
Կոտայքի մարզի Գառնի գյուղում երեկ կեսգիշերին ինքնասպանություն է գրանցվել:
«Լևոնի առողջությունը լավ չէ, ինքը շաքար ունի, քաղցկեղ հիվանդություն էլ ունի, իսկ շաքարը, երբ որ բարձրանում է, ինքն անպայման պետք է դեղը խմի, որովհետև հնարավոր է, որ կոմայի մեջ ընկնի: Ես չեմ հասկանում, գուցե դա հատուկ են անում՝ իմանալով, որ ինքը հիվանդ է»: Այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել է Մոսկվայում կալանավորված հայ խոշոր գործարար և հասարակական գործիչ Լևոն Հայրապետյանի եղբայրը՝ Վլադիմիր Հայրապետյանը:
Կարո՞ղ է Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը խնդիրներ առաջացնել հայ-իրանական տնտեսական հարաբերությունների համար: Այսօրվա ասուլիսին պատասխանելով այս հարցին` Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսին նշեց հետևյալը. «Կարծում եմ` դա պայմանավորված է Հայաստանի շահերով և Հայաստանի կառավարության որոշմամբ: Վստահաբար Հայաստանի իշխանությունները հաշվի են առնում Հայաստանի շահերը և չեն անի այնպիսի քայլը, որը կվնասի երկրի շահերին:
Հայկ Հակոբյանը պատմեց, որ վթարը տեղի է ունեցել կողնակում: Վթարի արդյունքում ինքը 180 աստիճանով պտտվել է: Վթարից հետո իրենք փորձել են բացել ավտոմեքենայի դռները, սակայն չեն կարողացել, հետագայում իրենց օգնության են հասել:
Մայիսի 17-ին Վերնիսաժի մոտ՝ Վարդանանց փողոցում հնչած կրակոցների գործով մեղադրյալ Գոռ Առաքելյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարեցվել է: Ինչպես 168.am-ին տեղեկացրեց Գ. Առաքելյանի պաշտպան Երեմ Սարգսյանը, համապատասխան որոշումը կայացվել է մայիսի 14-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից:
ՀՀ առողջապահության նախարարության մասնագիտական հանձնաժողովը ուսումնասիրությունները սկսել է իրականացնել «Սևանի հանրապետական հոգեբուժական հիվանդանոցից:
Մենք ցնցված ենք տեղի ունեցած ողբերգությամբ՝ քաղաքացիական ինքնաթիռի կործանմամբ, որի հետևանքով 298 մարդ է զոհվել։ Մեր վշտակցությունն ենք հայտնում բոլոր անմեղ զոհերի հարազատներին, բոլոր այն երկրներին, որոնց քաղաքացիները ողբերգության հետևանքով կորցրել են իրենց կյանքը։
Այս մասին հայտնել է Ուկրաինայի ՆԳՆ-ի մամլո ծառայությունը:
Ավան վարչական շրջանի երեք բնակիչներ, ովքեր համայնքային և այլ անձանց սեփականություն հանդիսացող հողերի վրա առանց իրավահաստատող փաստաթղթերի երկար տարիներ զբաղվել են հողագործությամբ, հուլիսի 17-ին կառավարության շենքի դիմաց իրենց բողոքն էին ներկայացրել՝ պահանջելով այդ մշակվող տարածքները անհատույց սեփականության իրավունքով տրամադրել իրենց: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Ավան վարչական շրջանի ղեկավարը նույն օրը երեկոյան հանդիպել է այդ երեք բնակիչների հետ: Քննարկման ընթացքում պարզ է դարձել հետևյալը.
Հանրապետության Նախագահը խորին ցավակցություն և զորակցություն է հայտնել Նիդերլանդների Թագավորին, վարչապետին ու Մալայզիայի Սուլթանին, զոհվածների հարազատներին և բարեկամ Նիդերլանդների ու Մալայզիայի ժողովուրդներին՝ այս ծանր պահին մաղթելով նրանց համբերություն, տոկունություն և ոգու արիություն։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի սահմանապահ զորքերի հրամանատար, գեներալ Էլչին Գուլիևը:
Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին դիմած կինը հայտնել է, որ իրեն չեն տրամադրել հաշմանդամության համապատասխան կարգ:
Փանջիկիձեն այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի այսօրվա նիստում, որի ժամանակ պետք է վավերացվի հունիսի 27-ին Բրյուսելում ԵՄ-ի ետ սոտրագրված Ասոցացման համաձայնագիրը:
Սաակաշվիլին ընդգծել է, որ այն ժամանակ, երբ ռուսական զրահատեխնիական ու ՀՕՊ-ի միջոցներն ամեն օր ներթափանցում են Ուկրաինա, Եվրոպան նախընտրում է անամոթաբար նայել այլ ուղղությամբ:
«Հավատացյալներ էին, երեխաները երաժշտությամբ էին զբաղվում, տարբեր գործիքներ էին նվագում: Մի տղան էլ ամուսնացած էր, երկու երեխա ուներ, ապրում էին ծնողների հարեւանությամբ՝ նույն շենքի տարբեր հարկերում: Ոնց հասկացա, գնացել էին էնտեղ ապրելու ու աշխատելու»:
ՀՀ տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի այսօրվա նիստում ներկայացվեցին «Տեղական ինքնակառավարման մասին» եւ «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքներում փոփոխությունների նախագծերը:
Մենք պնդելու ենք, որ անցկացվի չափազանց օբյեկտիվ, առավելագույն բաց, անկախ հետաքննություն:
Լեհաստանից ժամանած Մաչեյ Մարչևսկիի (Maciej Marczewski) «Խաղեր» (Games) ֆիլմը նույնպես ընդգրկված է «Կորիզում»: Ֆիլմի տևողությունը 20 րոպե է, այն պատմում է մի զույգի մասին, որը կես ժամ մնում է կանգնած վերելակում. «Նրանք սկսում են իրավիճակներ պատկերացնել ու այս ռոմանտիկ ու կատակային իրավիճակներից աստիճանաբար ֆիլմը գնում է ավելի ծանր իրավիճակների, երբ նրանք սկսում են պատկերացնել, թե ինչպիսին կլիներ նրանց կյանքը, եթե իրենք զույգ լինեին իրականում: Ֆիլմը հարաբերությունների մասին է, և թե ինչքան բարդ է ամեն ինչ, և ինչ հեշտությամբ մենք կարող ենք ինչ-որ լավ բանը վերածել վատ բանի և ոչնչացնել այն»,- ասաց ռեժիսորը: