Ասոցացման համաձայանգիրը չի խոչընդոտի գործընկերների հետ Վրաստանի հարաբերությունների զարգացմանը. Փանջիկիձե

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն հայտարարել է, որ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայանգիրը չի խոչընդոտում գործընկերների հետ Վրաստանի հարաբերությունների զարգացմանը:

Փանջիկիձեն այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի այսօրվա նիստում, որի ժամանակ պետք է վավերացվի հունիսի 27-ին Բրյուսելում ԵՄ-ի ետ սոտրագրված Ասոցացման համաձայնագիրը.

«Ինձ համար մեծ պատիվ է, որ այսօր այստեղ ձեզ հետ դառնում եմ ևս մեկ պատմական իրադարձության մասնիկ, որով սկսվելու է վրաց ժողովրդի միասնական կամքի իրագործումը: Ազատությունը, խաղաղությունն ու բարեկեցությունն այն երեք վճռական գործոններն են, ինչի համար վրաց ժողովուրդն ընտրել է այս ուղին:

Սա Վրաստանի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ ազգային միասնական համաձայնության հիմքի վրա մենք ընտրում ենք ապագա զարգացման ուղին: Ասոցացման համաձայնագիրը հանդիսանում է Վրաստանի զարգացման, անվտանգության ու ամբողջականության ճանապարհին առավելապես կարևոր քայլ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031