Մուսուլմանական երկրները պետք է գիտակցեն իրենց սխալներն ու ուղղեն դրանք. Գյուլ

Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ Իսրայելն օգտվել է իսլամական աշխարհի պառակտումից և ռազմական գործողություններ է սկսել պաղեստինցիների դեմ:

Դավութօղլուի խոսքերով՝ իսլամական աշխարհը չպետք է լռություն պահպանի Իսրայելի ագրեսիայի առջև: Դավութօղլուն հավելել է, որ Անկարան ափորձում է հասնել Մերձավոր Արևելքի տարածաշրջանում վերջնական խաղաղության հաստատմանը:

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն իր հերթին հայտարարել է, որ իսլամական աշխարհն ամաչում է այն իրադարձություններից, որոնք ներկայումս տեղի են ունենում մուսուլմանական երկրներում, քանի որ հենց այդ երկրներում են մուսուլմանները սպանում միմյանց:

Գյուլն ափսոսանք է հայտնել, որ մուսուլմանական երկրներում չեն ձեռնարկում իրենց տարածքներում առկա հակամարտությունների կարգավորման ուղղությամբ քայլեր: Գյուլն ընդգծել է, որ ներկայումս մուսուլմանական երկրներում տեղի ունեցող իրադարձություններն իրականում հեռու են իսկական իսլամից.

«Մուսուլմանական երկրները պետք է գիտակցեն իրենց սխալներն ու ուղղեն դրանք: Իսլամը՝ որպես աշխարհի կրոններից մեկը, որևէ ընդհանուր բան չունի ահաբեկչության հետ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031