Քարվաճառում սպանված ադրբեջանցին զինվորական համազգեստով լուսանկարներ ունի սոցցանցերում. Ռազմինֆո
Հուլիսի 12-ին Պաշտպանության բանակը հայտնել էր, որ հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից ձեռնարկված հատուկ գործողությունների արդյունքում հայտնաբերվել են Քարվաճառ ներթափանցած զինված ադրբեջանցիների խմբի անդամներ, որոնցից մեկը ցույց է տվել դիմադրություն և սպանվել: Ռազմինֆո-ի փոխանցմամբ՝ նրա սոցցանցային էջի հրապարակումների բովանդակությունից, լուսանկարներից ու անձնական տվյալներից ելնելով՝ չենք կարող բացառել այն վարկածը, որ վերջինս զինվորական էր կամ առնչություն ուներ ռազմական ոլորտի հետ։
ՊԲ-ն հրապարակել էր լուսանկար, որտեղ բավականին աղոտ երևում էր սպանված ադրբեջանցու դեմքը։ Ադրբեջանական աղբյուրները տեղեկացրին, որ սպանվածը Հասան Հասանովն է։ Նա ավելի հստակ երևում էր երևում էր Yerkir.am-ի տարածած տեսագրության մեջ։ Նկատենք՝ նրա մասին որոշակի տեղեկություններ կարելի է քաղել վերջինիս սոցցանցային էջից։ Ֆեյսբուքում Հասան Հասանով անունով գրանցված օգտատերը, որի ծննդյան վայրը, ինչպես և սպանվածինը, նշված է Ջաբրայիլը, հիշատակվում է, թե նա սովորել է Ադրբեջանի Ջամշուդ Նախիջևանցու անվան ռազմական լիցեյում, ինչպես և ռազմական ակադեմիայում։
Բացի այդ, մի քանի լուսանկարներում Հասանովը ռազմական համազգեստով է։ Էջում մեծ թիվ են կազմում ռազմական բովանդակության լուսանկարները, լրատվականների նյութերը, նաև «Ղարաբաղը հետ բերելու» կոչերով պաստառներ և նյութեր։
Նշենք, որ մեզ ավելի վաղ հաջողվել էր պարզել՝ նույն զինված խմբի ձերբակալված անդամ Դիլհամ Գարդաշխան օղլու Ասքերովին ենթադրաբար պատկանող սոցցանցային էջում ևս զինվորական համազգեստով լուսանկարներ կային, բացի այդ՝ նա նաև Դրագունովի դիպուկահար հրացանով էր։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: