Բաժիններ՝

Ինտերպոլն ավիաաղետի կապակցությամբ փորձառու մասնագետների խումբ է ուղարկելու Ուկրաինա (տեսանյութ)

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ինտերպոլն Ուկրաինա է ուղարկելու փորձառու մասնագետների խումբը, որը կօգնի պարզել Դոնեցկի մարզում մալայզիական Boeing-777 օդանավի կործանման հանգամանքները: Այս մասին հայտնել է Ուկրաինայի ՆԳՆ-ի մամլո ծառայությունը:

Վերջինիս հաղորդմամբ՝ Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հեռախոսազրույց է ունեցել Ինտերպոլի գլխավոր քարտուղար Ռոնալդ Նոուբլի հետ, որի ժամանակ քննարկել է ավիաաղետի հետաքննման հարցում համագործակցության հնարավորությունը:

Հեռախոսազրույցի արդյունքներով կողմերը պայմանավորվել են, որ Ինտերպոլն անհապաղ փորձառու մասնագետների խումբ է ուղարկելու Ուկրաինա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031