Բաժիններ՝

Հնագետին սպանած Ավգուստին Աբրոյանը կալանավորվել է. iLur.am

Քիչ առաջ  iLur.am-ը  տեղեկացավ, որ Կոտայքի մարզի Ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել Ավգուստին Աբրոյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը:

Ավելի վաղ սպանված Ֆիրդուս Մուրադյանի հարսը՝ Կարինե Մուրադյանը iLur.am-ին հայտնել էր, որ դատական փորձաքննություն իրականացնելուց հետո պարզվել է, որ Ֆիրդուս Մուրադյանը մահացել է ինֆարկտից, իսկ մարդասպանին ուզում են անմեղ ճանաչել:

«Մենք չենք պատրաստվում լռել. նշանակել ենք երկրորդական դատաբժշկական փորձաքննություն, որի արդյունքները դեռ պատրաստ չեն» – նշել էր նա:

Խոսելով դեպքի մասին՝ Կարինե Մուրադյանը նշել էր, որ այդ օրը ժամը 11-ի սահմաններում Ավգուստին Աբրոյանը բութ գործիքով հարված է հասցրել Ֆիրդուս Մուրադյանի գլխի հետնամասին, ինչի հետեւանքով էլ վերջինս մահացել է:

«Տարածքում իրականացվող պեղումների ժամանակ տեղի է ունեցել թեթեւակի վիճաբանություն, իսկ պատճառը եղել է այն, որ Աբրոյանը մոտեցել է բանվորներին եւ սկսել հայհոյելով ցուցումներ տալ՝ էսպես մի՛ արեք, այնպես արեք:

Այդ պահին, որպես մասնագետ, Ֆիրդուս Մուրադյանը մոտեցել է նրան՝ նշելով, որ իրենք իրենց գործը լավ գիտեն, ինչից հետո վեճի են բռնվել, սակայն որոշ ժամանակ անց իրավիճակը հանդարտվել է եւ բանվորները շարունակել են իրենց աշխատանքը:

Հեռանալով տարածքից՝ Ավգուստին Աբրոյանը ինչ-որ բան է վերցրել ավտոմեքենայից եւ հետ գալուն պես՝ բութ գործիքով հետնամասից հարվածել է կեսրարիս գլխին, ինչից հետո նստել է մեքենան ու փախել»,- փոխանցեց Կարինե Մուրադյանը:

Մանրամասներն՝ այստեղ

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս