Բարձր ջերմություն, անտանելի գլխացավ, ընդհանուր թուլություն, անզուսպ փսխումներ: Սրանք էնտերովիրուսային վարակով պայմանավորված շճային մենինգիտ ախտանիշներն են:Հայաստանում վերջին երկու ամսում դիտվում էր էնտերովիրուսային վարակով պայմանավորված շճային մենինգիտի աշխուժացում, սակայն վերջին օրերին հիվանդության դեպքերը նվազել են:
Տաղավարն իրենից 25-30 մետր հեռավորության վրա է գտնվել, և նստած են եղել չորս անձ՝ Մարգարյան Հրաչիկը, Արշակը, Լյուքս Ստեփանյանը և Հրաչյա Սարգսյանը: Իր հարցին պատասխանել են, որ ժամ չունեն: Լյուքսը ծիծաղելով ու հայհոյելով է պատասխանել իրեն: Հետո իրեն պատասխանել է Միշան` ասելով, որ անց 20 է: Վերջինս լվացվում էր լվացարանի մոտ և իրենից 15-20 մետր հեռավորության վրա էր գտնվում: Դրանից հետո մոտեցել է դռան մոտ կախված հայելուն և դեմքի բշտիկներն է մաքրել: Այնուհետև Լյուքսն իրեն ասել է` «Ի՞նչ էս հայելու մոտ պզուկներդ մաքրում, այ պզուկոտ»:
Աշոտ Գրիգորյանը տեղեկացրեց, որ ներդրողները ծանոթացել են անցած տարի գործարանում բրիտանական «Jacobs Consultancy Limited» ընկերության իրականացրած աուդիտի արդյունքների հետ: «Աուդիտում կա պատվերի հոտ, նախնական պատվիրատուների կողմից այն հատուկ խնդրանքով է իրականացվել»,- նկատեց նա՝ հավելելով, որ, այնուամենայնիվ, աուդիտի եզրակացությունը հիմք կընդունվի վերագործարկման ժամանակ:
Միայն թե մենք՝ 21-րդ դարում ապրող մարդիկս, չենք կարողանում հաշտվել այն մտքին, որ մարդասպանը ոչ թե արյունոտ դանակը ձեռքին, չսափրված ու անլվա է, այլ ժամանակակից ամենաարյունարբու հանցագործներն ունեն հրաշալի նստեցրած կոստյում, շլացուցիչ ժպիտ: Նրանք հզոր երկրների ղեկավարներն են:
Կնոջ ծննդյան արարողությունը եզրափակվեց ծեծկռտուքով և դանակահարությամբ:
Ընդամենը տասնհինգ րոպե է բաժանում նրա երկնային կյանքը երկրայինից, որի ընթացքում հերոսի հետևից գալիս են հրեշտակ-այլմոլորակայինները, որոնք ամեն կերպ փորձում են խորհուրդներ տալ, «օգնել»:
Առանձնապես վտանգավոր հանցագործին վնասազերծելիս զոհված ոստիկանության կապիտան Հայկ Ղալումյանի հիշատակին:
Հուլիսի 19-ին, ժամը 15.20-ին ահազանգ է ստացվել, որ ժամը 12.00-ի սահմաններում Գ. Մ.-ը (23 տ.) բարձրացել է Արագած լեռը և մոլորվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պաշտպանի գրասենյակը բնականաբար անհանգստացած է, քանի որ մեր երկրի քաղաքացի է: Մենք հիմա ուղղակի հետեւում ենք, եթե լինի մի որեւիցե խնդիր, որ մենք կարողանանք ռեալ օգնել, ինչպես օրինակ Հրաչյա Հարությունյանի պարագայում էր, բնականաբար մենք միջոցներ կձեռնարկենք:
Հուլիսի 18-ին, ժամը 22.52-ին ահազանգ է ստացվել, որ Երասխ-Սուրենավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Եթե ԵԱՀԿ-ը շարունակում է պատասխանատվությունների համահավասարեցման անբովանդակ հայտարարություններ կատարելով նպաստել հրադադարի խախտման ռեժիմի շարունակմանը, եւ եթե խաղաղապահ ուժերի տեղակայման համար Ուորլիքի պետության համար ձեռնտու է հրադադարի խախտման դեպքերի թափ ստանալը, նույնը կարելի է վերագրել Հայաստանի ռազմավարական հատուկ դաշնակցին, որը մի կողմից դեպի ԵՏՄ ուղի է ուզում հարթել Ադրբեջանին, որ իր թույլտվությամբ կանաչ լույս է տալիս նազարբայեւներին ալիեւյան նամակներ կարդալու. եւ մանավանդ որ շարունակում է սպառազինել Ադրբեջանը:
Շատ ծնողներ զարմանում են, որ երեխան կյանքի առաջին օրերին ամեն ինչ կարող է անել: Ճիշտ է, այսպես կոչված, պարզունակ ռեֆլեքսների մի մասը գիտնականները համարում են մարդկության զարգացման անցած փուլերի հետսերում, բայց դրանցից մի քանիսն ունեն կենսական նշանակություն: Օրինակ ծծելու և բռնելու ռեֆլեքսները ծառայում են սնվելու և փոքրիկի օրգանիզմը պաշտպանելու նպատակին: Ռեֆլեքսը մկանի կամ մկանների խմբի ակամա հակազդումն է արտաքին գրգռիչներին:
Նույն օրը, ժամը 16.30-ին, ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին է ներկայացել 1969 թ. ծնված Կարեն Պ.-ն և հայտնել, որ վրաերթը, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայով, կատարել է ինքը:
Հարգելի Սերժ Ազատի, նկատի ունենալով Ձեր անաչառությունն և անկողմնակալությունը, խնդրում եմ Ձեր հանձնարարությունը` օրենքով սահմանված կարգով իմ դիմումին ընթացք տալ, իսկ մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկել:
Ես կարծում եմ, որ մարդկությունը միշտ անբավարարված է: Բնականաբար, դրանից բխում է նաև չարությունն՝ իր տարբեր դրսևորումներով: Կարծում եմ, ձեր հարցին պատասխանի ևս մեկ տարբերակ կա. արդեն իսկապես մոտ է դատաստանի ժամանակը, և կատարվում է գրվածը, որ չարը պիտի գահակալի մինչև մեր Փրկիչ և Տեր Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը…
Հուլիսի 18-ին, ժամը 08.00-ին, «Տոյոտա-Պլյուս» մակնիշի տաքսի ավտոմեքենան Երևանի Սարյան փողոցի թիվ 25 հասցեի դիմաց բախվել է մայթեզրին կայանված «Նեոպլան-516» մակնիշի ավտոմեքենայի:
Մոսկվան ու Վաշինգտոնը համաձայն են, որ Ուկրաինայում աղետի ենթարկված օդանավի գործով բոլոր իրեղեն ապացույցները, այդ թվում` «սեւ արկղերը» պետք է ներկայացվեն միջազգային հետաքննության:
Գայլուկն ունի արժեքավոր բուժիչ հատկությունների լայն սպեկտր. խթանում է կանանց սեռական էստրոգեն հորմոնի գոյացումը, որի շնորհիվ կիրառվում է հորմոնաթերապիայում։ Ունի միզամուղ, հանգստացնող, քնաբեր, ցավազրկող, հակալնդախտային, հակաբորբոքային, հակակարկամային, հակաբակտերիալ, հակախոցային, արյունատար մազանոթներ ամրացնող ազդեցություն։ Լավացնում է ախորժակը և մարսողությունը, կարգավորում է ճարպերի փոխանակումը և աղաջրային հավասարակշռությունը։
Հուլիսի 19-ին, ժամը 17.26-ից մինչև 17.40-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱԻՆ մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային թվով 2 կայաններ Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղում իրականացրել են 200 կրակոց:
Քարվաճառ քաղաքի վարչական տարածքի «Շափլար» կոչվող տեղամասում տեղակայված անասնաֆերմայում հայտնաբերվել և ձերբակալվել է ԼՂՀ պետական սահմանը ապօրինի հատած Շահբազ Ջալալօղլի Գուլիևը (ծնված 1968թ., բն. է Ադրբեջանի Հանրապետություն, Միրբաշիրի շրջան գ. Կապանլը): Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ոստիկանությունը:
Հուլիսի 18-ին, ժամը 20.30-ի սահմաններում, ԻԻՀ քաղաքացու վարած «Նիսսան Քաշքայ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 92-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել ձորը:
Ինչպես ԱՄՆ-ում, մեր «ստոպ- ցուցակը» նույնպես բաց է: Անցյալ տարի հրապարակվել էր 18 ազգանուններից բաղկացած «Գուանտանամոյի ցուցակը», որը համապատասխանում է «Մագնիտսկու ցուցակում» հայտնված ռուսների թվին: Մենք այս անգամ եւս նույն կերպ ենք վարվել՝ համաչափորեն արգելել ենք 12 ամերիկացիների մուտք գործել Ռուսաստանի տարածք:
«Հայաստանից թռել եմ Մոսկվա՝Վնուկովո օդանավայական, էնտեղ ես պիտի անցնեի անձնագրային ստուգում, եւ հանկարծ իմ անձնագիրը վերցնում են, նայում են ու ասում՝ քեզ չի կարելի մուտք գործել ՌԴ: Հետո ինձ տանում են փակ տեղ ու հարցաքննում: Հարցնում եմ ինչո՞ւ, իրավունք չունե՞մ Հայաստանից դուրս գալու, ինչի՞ համար այս ամենը… իրանք ինձ պատասխանում են, որ ԱՊՀ երկրների ֆինանսաբանկային խորհուրդը քեզ արգելել է»: Արարատ Սմբատյանի խոսքերով՝ ինքը փորձել է պարզել պատճառները եւ իրեն հայտնել են, որ դեռեւս 2008 թվականին ունեցել է տուգանք, որը չի վճարել: Սակայն երիտասարդը հայտնել է, որ ինքը այդ ժամանակ Մոսկվայում չի եղել, ավելին՝ գտնվել է ծառայության մեջ:
Հուլիսի 19-22-ը հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Յուրաքանչյուր գերտերություն ունի իր հստակ ծրագրերը` հատկապես զենքի վաճառքի վերաբերյալ, ինչն, ըստ էության, առնչություն ունի և՛ որոշակի քաղաքականության, և բիզնեսի հետ: Մենք չենք կարող մեկնաբանել, թե որ պետությունն ինչ սկզբունքով է շարժվում այս հարթությունում, հատկապես, որ այդ սկզբունքները քաղաքական բարդ մեկնաբանությունների կարիք ունեն:
Հուլիսի 18-ին ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները, քննչական բաժնում քննվող մի քրեական գործի շրջանակներում, խուզարկություն են կատարել 1973 թ. ծնված Բաբկեն Մ.-ի բնակարանում:
ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և շփման գծի ողջ երկարությամբ շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
«Մոտ մի շաբաթ է` գյուղի ուղղությամբ կրակոցներ չկան: Չինարի համայնքն այնպիսի տարածքում է, որ 24 տարի է` կրակոցների տակ է գտնվում: Մեզ համար դրանք սովորական կրակոցներ են, իսկ ադրբեջանցիներն ուզում են խանգարել մեր առօրյա կյանքը, բայց ինչ էլ ուզում է անեն, միեւնույն է, նրանց ոչինչ չի հաջողվի»:
Հուլիսի 18-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Աշտարակի բաժին է հրավիրվել 1969 թ. ծնված Սուսաննա Ս.-ն, որը 2010 թ. օգոստոսի 18-ից ՌԴ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
«Այն տպավորությունն է ստեղծվում, որ ինչ-որ մեկը միտումնավոր է թիրախ դարձրել հատկապես մալազիական ավիաընկերության մարդատար օդանավը, որպեսզի ոչ մեկի մտքով չանցնի կատարվածը պատահականություն համարել:»