Բաժիններ՝

Երեխաները երաժիշտներ են. Ռուսաստանում վթարից զոհված հայերը մի ընտանիքից էին. news.am

Ռուսաստանում հուլիսի 17-ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարից զոհված 6 հայ քաղաքացիները մեկ ընտանիքի անդամներ են, բնակվում էին Երեւանի Խանջյան փողոցում:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Թովմասյանների հարեւանները պատմեցին, որ դեպքի մասին միայն համացանցից են տեղեկացել:

«Չգիտեինք էլ, որ Ռուսաստան էին մեկնել, ինտերնետում կարդացի, սկզբում չհավատացի, բայց երբ մեքենայի նկարները տեսա՝ համոզվեցի»,- ասաց հարեւաններից մեկը:

Արսեն Թովմասյանն ուներ 4 երեխա, երկու թոռ, դեպքի ժամանակ բոլորը միասին են եղել:

«Հավատացյալներ էին, երեխաները երաժշտությամբ էին զբաղվում, տարբեր գործիքներ էին նվագում: Մի տղան էլ ամուսնացած էր, երկու երեխա ուներ, ապրում էին ծնողների հարեւանությամբ՝ նույն շենքի տարբեր հարկերում: Ոնց հասկացա, գնացել էին էնտեղ ապրելու ու աշխատելու»,- կայքի  հետ զրույցում նշեց հարեւաններից մեկը, որը շենքում ամենաշատն էր շփվում Թովմասյանների հետ:

Թե ինչպես է դեպքը տեղի ունեցել, հարեւանները չգիտեին, իսկ տանն էլ այդ պահին հարազատներից ոչ մեկը չկար:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս