Բաժիններ՝

Մերկելը Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինա զենք մատակարարելու մեջ

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Ուկրաինայի արևելքում գործող զինյալները լավ սպառազինված են, որ նրանց զենքի մի մասը մատակարարվել է Ռուսաստանից.

«Դա հիրավի այդպես է: Զինյալները շատ լավ են զինված, և կան բազմաթիվ ցուցիչներ, որ այդ զենքի մի մասը մատակարարվել է Ռուսաստանից: Դրա համար էլ սահմանային ռեժիմը մեզ համար ունի առաջնահերթ նշանակություն»:

Սրանից առաջ էլ Մերկելն Ուկրաինայում հակամարտող կողմերին կոչ էր արել հրադադար հաստատել, որպեսզի հնարավորություն լինի՝ անկախ հետաքննություն անցկացնելու մալայզիական օդանավի կործանման կապակցությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031