Բաժիններ՝

Մաքքեյնն ամոթալի է համարում, որ ԱՄՆ-ը ցայժմ հրաժարվում է ռազմական օգնություն հատկացնել Ուկրաինային

Ամերիկյան MSNBC հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ ամերիկացի սենատոր Ջոն Մաքքեյնը հայտարարել է, որ հակված է այն կարծիքին, որ Ուկրաինայի տարածքում մալայզիական օդանավը կործանել են Ռուսաստանի աջակցությունը վայելող ահաբեկիչները կամ էլ դա արել է հենց ինքը՝ Ռուսաստանը:

Մաքքեյնի խոսքերով՝ միջադեպի փաստերը կհաստատվեն հետաքննության ընթացքում: Նա հավելել է, որ վերջին մի քանի շաբաթվա ընթացքում աշխարհն իմացավ, թե ինպիսին կարող են լինել ռուսների կամ ռուսամետ անջատողականների հնարավորությունները:

Մաքքեյնն ամոթալի է համարում, որ ԱՄՆ-ի վարչակազմը նախկինի նման հրաժարվում է իրենց ուկրաինացի գործընկերներին օգնել ռազմական հնարավարություններով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031