Բաժիններ՝

Մահվան ելքով վրաերթ. Մեքենայի վրայից հանել են ՊՆ համարանիշները. shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 18-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում Գարեգին Նժդեհի փողոցում՝ ոստիկանության Շենգավիթի բաժնի հարևանությամբ, Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնի:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը, ով կլիներ 45-50 տարեկան տղամարդ, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Վթարի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031