Բաժիններ՝

«Տպավորություն էր, թե իմ ախպերը փախած է՝ տոմս հանելուց բռնեցին. բոլոր մեղադրանքները սուտ եւ անհիմն են». Վլադիմիր Հայրապետյան. ԳԱԼԱ

«Լևոնի առողջությունը լավ չէ, ինքը շաքար ունի, քաղցկեղ հիվանդություն էլ ունի, իսկ շաքարը, երբ որ բարձրանում է, ինքն անպայման պետք է դեղը խմի, որովհետև հնարավոր է, որ կոմայի մեջ ընկնի: Ես չեմ հասկանում, գուցե դա հատուկ են անում՝ իմանալով, որ ինքը հիվանդ է»: Այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել է Մոսկվայում կալանավորված հայ խոշոր գործարար և հասարակական գործիչ Լևոն Հայրապետյանի եղբայրը՝ Վլադիմիր Հայրապետյանը:

«Հիմա դեռ ես էլ նորություն չունեմ, տղաս է գնացել, սպասում եմ, տեսնեմ՝ ինչ կասի: Փաստաբան արդեն ունի Լեւոն Հայրապետյանը: Այսինքն տեսեք՝ այս ամեն ինչը ցույց է տալիս, դեպքերի զարգացումը փաստում է՝ ինքը չգիտեր, որ նման բան պետք է տեղի ունենար: Տպավորություն էր, ոնց որ իմ ախպերը փախած լիներ՝ տոմս հանելուց բռնեցին: Լրիվ սուտ է: Իմ ախպերը եկել էր Մոսկվա, Մոսկվայից թռել էր ստեղ՝ Ղարաբաղ էր եկել, հետո անցել էր Երևան, իսկ Երևանից էլ թռել էր Մոսկվա… Եթե ինքը փախած լիներ, ինչու՞ պետք է նորից հետ գնար Մոսկվա: Հասկանում եք, իրեն փորձում են հրահրել, Լևոնին ուզում են խայտառակել»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս