Քերին ընդգծել է, որ Վաշինգտոնն աջակցում է Ուկրաինայի, Վրաստանի ու Մոլդովայի տարածքային ամբողջականությանը:
«Երեկ տեղի ունեցած ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո ՀՀԿ ծերակույտը մեկնել է Գագիկ Ծառուկյանի «Փարավոն» համալիր` վարչապետի եղբայր, Գագիկ Ծառուկյանի խնամի-եղբայր Ջոնիկ Արգամի Աբրահամյանի ծնունդը նշելու,- «Հրապարակ» թերթը՝ ավելացնելով,- Սերժ Սարգսյանը նույնպես մասնակցել է «ազգային» այդ տոնին»:
Հունիսի 27-ին, ժամը 05.38-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցած է ընկել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ փողոցի թիվ 10ա շենքի 5-րդ հարկից. անհրաժեշտ է օգնություն:
«Հայկական պատվիրակությանը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ձայնի իրավունքից զրկելու վերաբերյալ Ադրբեջանի կողմից ներկայացրած բանաձևի նախագիծը ԵԽԽՎ-ի որևէ մարմնում այդպես էլ չի քննարկվել»,- այս մասին երեկ երեկոյան «Հայկական Ժամանակ» թերթի թղթակցի հետ զրույցում Ստրասբուրգից հայտնել է հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը:
«Հրապարակ» թերթի տեղեկություններով, հուլիսի 2-ին տեղի կունենա Ազգային անվտանգության խորհրդի նիստ: Նիստը, ըստ թերթի՝ կարևոր է նրանով, որ այն հաջորդելու է ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների ուղևորություններին դեպի Ղարաբաղ: «Սերժ Սարգսյանը վերջինն էր: Նա կվերադառնա Ղարաբաղից և ԱԱԽ նիստ կանի»,- գրում է թերթը:
Սաակաշվիլիի խոսքերով` այսօր Վրաստանը կուլիսների հետևից ղեկավարում է միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին:
Ակնկալվում է, որ օրեր անց կուսակցությունը Թուրքիայի նախագահի պաշտոնում կառաջադրի պատգամավոր Էմիներ Ուլքեր Թարհանի թեկնածությունը:
Որպեսզի փաստաթուղթը մտնի ուժի մեջ, անհրաժեշտ է, որ այն վավերացվի Վրաստանի խորհրդարանի կողմից:
Բաքվում այսօր ընթանում է ԵԱՀԿ ԽՎ-ի Մշտական կոմիտեի նիստը:
Ռուսաստանի Խաղաղօվկիանոսյան նավատորմը, որն առաջին անգամ այդ զորավարժություններին մասնակցել է 2012 թվականին, այս անգամ չի ստացել նման հրավեր:
«Հայաստանի համար միջազգային շուկաներ դուրս գալու հիմական միջանցք հանդիսացող Վրաստանը երեկ, Ուկրաինայի եւ Մոլդովայի հետ միասին Եվրոպական միության հետ ստորագրեց Ասոցացման համաձայնագիրը, որը ներառում է նաեւ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի բաղադրիչը,- գրում է «Հայկական Ժամանակ» թերթը՝ ավելացնելով,- Հայաստանը, հիշեցնենք, ժամանակին հրաժարվեց ստորագրել այս նույն համաձայնագիրը՝ հայտարարելով, որ ցանկություն ունի միանալ նորաստեղծ Եվրասիական տնտեսական միությանը: Այժմ հասարակության լայն շրջանակներում մտահոգություն է առաջանում, թե ԵՏՄ-ի ուղին բռնած Հայաստանը եւ ԵՄ-ի հետ ասոցացված Վրաստանը ինչպե՞ս են համագործակցելու, քանի որ սա ենթադրում է տնտեսական նոր բաժանարար գիծ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ»:
Քաղաքացի Հայկ Կ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Պուրգինի խոսքերով` ԵՄ-ի ու Ուկրաինայի միջև Ասոցացման համաձայնագրի ստորագրումը բացասաբար կանդրադառնա տարածաշրջանի բարեկեցության վրա:
Էրդողանն ընդգծել է, որ կառավարությունը մինչև վերջ պայքարելու է այն ուժերի դեմ, որոնց գործողությունները սպառնում են երկրի անվտանգությանը:
Այս մասին հայտարարել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Կիրբին:
2013 թվականի սեպտեմբերի 25-ին Սուլեյման Դեմիրելին մեղադրանք էր ներկայացվել փետրվարի 28-ի հեղաշրջմանը մասնակից լինելու համար:
Հարֆը, սակայն, չի համաձայնվել այն պնդման հետ, որ Ռուսաստանն Իրաքին զենք մատակարարելու պլանում զբաղեցնում է ԱՄՆ-ի տեղը:
Ներկա դրությամբ Իրաքն ու Սիրիան բախվել են միանման խնդիրների
Դավիթ Սարոյանը նախկինում 3 անգամ ազատազրկման է դատապարտված եղել, իսկ ներկայումս դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ 2 տարի 10 ամիս ժամկետով:
Ռուսաստանի պետական գրադարանը բացել է իր հատուկ պահոցներից մեկի գաղտնիքը: Փակ սեկցիայում մինչ օրս պահվում են ԽՍՀՄ ժամանակաշրջանում արգելված էրոտիկ եւ պոռնոգրաֆիկ բնույթի հրատարակություններ եւ նյութեր` գրքեր, նկարներ, լուսանկարներ, ֆիլմեր:
«Այսինքն՝ վաղը չէ մյուս օրը մեծահարուստ որևէ մեկը իր պապիկի արձանը կարող է ցանակա տեղադրել քաղաքի որևէ հատվածում, և միայն այն պատճառաբանությամբ, որ այդ մեծահարուստը պատրաստ է ծախսերը հոգալ, ուրեմն՝ ի՞նչ, այս քաղաքը վերածելու եք գերեզմանատա՞ն, թե՞ թոռնիկների հավատարմության և նրանց սիրո առհավատչյաները տեղադրելու ենք այս քաղաքում: Նման հիմար մոտեցումը, կարծում եմ՝ ոչ մի լավ բանի չի հանգեցնի քաղաքին ոչ միայն դաստիարակչական, բարոյական առումով, զուտ՝ արտաքին տեսքի առումով: Ամեն մեծահարուստ եթե ուզենա ինչ-որ մեկի արձանը տեղադրի, գնա ասի քաղաքապետին կամ ավագանուն՝ ես փող եմ տալիս, եկեք՝ սրա արձանը տեղադրենք»:
Անշարժ գույքի օտարման գործարքների քանակի 40.0 %-ն արձանագրվել է Երևան քաղաքում, իսկ օտարված անշարժ գույքի 36.4 %-ը հանդիսանում են բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանները:
ԱԺ արտաքին հարաբերունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը 168.am-ի հետ զրույցում՝ խոսելով Վարաստանի կողմից Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու և Հայաստանի կողմից այն չստորագրելու փաստի մասին, ասաց. «Ես միշտ ասել եմ, որ ողջյունում եմ Վրաստանի ընտրությունը և ուրախ եմ, որ Վրաստանը ստորագրեց ասոցացման համաձայնագիրը: Հայաստանի պարագայում խնդիրները այլ են, շահերը այլ են և մենք գնում ենք մեր ընտրած ճիշտ ուղիով»:
«Մարդիկ Հայաստանում սարսափում են անգամ մտածել նման բաների մասին: Ինչո՞ւ ես սարսափում, երբ զենքը տալիս է քո թշնամուն, իսկ այստեղ իր բանակով քո ձեռքերը կապում է: Գոնե այս մեկից կարո՞ղ ես ազատվել: Էլ չեմ ասում, որ դա Ռուսաստանին կստիպի քայլ անելուց առաջ հազար անգամ մտածել: Եթե նա այստեղից դուրս գա, դատարկ տեղ չի մնա (գ)Հատկանշականն այն է, որ Հայաստանի ռուսամետ ուժերը ոչ մի կերպ չեն կարողանում բացատրություն տալ, թե ինչու է Ռուսաստանը զինում Ադրբեջանին: Առաջին անգամ նրանք ցայտնոտի մեջ են հայտնվել»,- նշեց նա:
Առաջին հարցը վերաբերում էր Հովիկ Աբրահամյանի կառավարությանը։ Ինչպես հայտնի է՝ նախագահ Սերժ Սարգսյանը նոր վարչապետի առաջ խնդիր էր դրել վերականգնել վստահությունը կառավարության նկատմամբ։
Շանթ Հարությունյանի դատավարությունը Հայաստանի քաղաքական ուժերի ու քաղաքացիական հասարակության իրական կենսունակությունը ստուգող թեստ է: Բացասական արդյունքով թեստ: Ազատություն Շանթ Հարությունյանին և մյուս քաղբանտարկյալներին: