Որքանով են աճել երևանյան բնակարանների գները
2014 թվականի մայիսին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ
իրականացվել է 17980 գործարք, որոնց քանակը 2014 թվականի ապրիլի համեմատ նվազել է 3.7 %-ով, իսկ 2013 թվականի մայիսի համեմատ` աճել 26.3 %-ով: Այս մասին նշվում է ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2014թ. մայիս ամսվա վերլուծության մեջ։
2014 թվականի մայիսին անշարժ գույքի նկատմամբ իրականացված 4631 օտարման
գործարքների 78.0 %-ը կազմել է առուվաճառքը, 21.2 %-ը` նվիրատվությունը և 0.8 %-ը`
փոխանակությունը: Անշարժ գույքի օտարման գործարքների քանակի 40.0 %-ն արձանագրվել է Երևան քաղաքում, իսկ օտարված անշարժ գույքի 36.4 %-ը հանդիսանում են բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանները:
Գնային ինդեքսների ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ 2014 թվականի մայիսին Երևան քաղաքում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, 1 քմ մակերեսի հաշվարկով, շուկայական միջին գները 2013 թվականի մայիսի համեմատ աճել են 0.04%-ով: