Մասնագետ. Ինչից կարող են առաջանալ լսողական խնդիրները
Լսողական խնդիրները կարող են առաջ գալ նյարդային խնդիրների հետևանքով, ներվի բորբոքոմներից, սթրեսից, ճնշման տատանումներից: Առաջին ախտանիշը ականջներում հաճախ կրկնվող խշշոցն է: Որքան բարձր է այդ խշշոցը, այնքան ավելի արագ զարգանում է հիվանդությունը: Այս մասին գրում է aroxj.am-ը:
Քիթ-կոկորդ-ականջաբան Վարդան Ազնաուրյանը նշում է, որ դրանում համոզվելու համար նախ պետք է ստուգել լսողությունը, ստուգել շնչառական համակարգը, այնուհետև վերջնական պարզել պատճառը: Նրա խոսքով, նյարդային խանգարումների հետևանքով առաջ եկող լսողության խնդիրների դեպքում կարևոր է առաջին հերթին նյարդային բորբոքումը կանգնեցնելը. «Դրանից ոչ թե կլավանա լսողությունը, այլ ուղակի չի վատանա: Հայաստանում կան բավականին լավ մասնագետներ և գրանցվել են շատ լավ արդյունքներ բուժման և կանխարգելման հետ կապված: Այստեղէ Հայաստանում ապրող հիվանդները, պետք է նախ դիմեն այստեղի մասնագետներին, հետո գնան արտերկիր, որովհետև շատ դեպքերում մենք՝ հայ մասնագետներս ենք գնում, դրսում վիրահատում, բուժում: Պետք չէ գնալ արտասահման ծախսել բավականին մեծ գումարներ այն դեպքում, երբ հնարավոր է, որ ձեզ բուժի հենց հայ մասնագետը»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: