Բաժիններ՝

Խուզարկություններ և բացահայտումներ՝ ոստիկանության Սյունիքի քննչական բաժնում

Արդյունքում` զուգարանից հայտնաբերվել է պլաստմասսե ամանի մեջ սև ծածկույթով պատված մետաղական շերեփ, յուրահատուկ հոտով բամբակյա խծուծներ, 28,7 գ ափիոնանման զանգված, 8 ներարկիչ, 0,2 գ կշռով, թմրանյութի նմանվող դեղնականաչավուն զանգված, 4 հատ սերմ, իսկ ննջասենյակից` 1 սրվակ` մուգ շագանակագույն հետքերով:

Նույն սենյակից հայտնաբերվել է նաև երկու փաթեթ` համապատասխանաբար 5,2 և 0,2 գ զանգվածներով:

Հայտնաբերվածն առգրավված է:

Նույն օրը, նույն քրեական գործի շրջանակներում, ոստիկանները խուզարկություն են կատարել 1973 թ. ծնված Սևակ Թ.-ի տանը. հյուրասենյակից հայտնաբերվել են 3,8 գ կշռով բամբակյա խծուծներ` պատված մուգ շագանակագույն և յուրահատուկ հոտ ունեցող զանգվածով, 2 ներարկիչ և 1 դեղահաբ, իսկ խոհանոցից` սրվակ` սուր հոտով հեղուկով:
Տան միջանցիկ սրահից հայտնաբերվել է նաև 2 գրամանոց ներարկիչ` մուգ շագանակագույն, յուրահատուկ հոտով հեղուկով:
Հայտնաբերվածն առգրավված է:

Սևակ Թ.-ն բերման է ենթարկվել բաժին:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Նույն օրը, նույն քրեական գործի շրջանակներում, ոստիկանները խուզարկություն են կատարել նաև 1972 թ. ծնված Արարատ Գ.-ի տանը. հյուրասենյակի պահարանի մեջ հայտնաբերվել են 14,1 գ ընդհանուր կշռով բամբակյա խծուծներ` պատված մուգ շագանակագույն և յուրահատուկ հոտով զանգվածով, 1 հատ 10 գրամանոց ներարկիչ` ասեղով:

Հայտնաբերվածն առգրավված է:

Արարատ Գ.-ն բերման է ենթարկվել բաժին:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Կատարվում է նախաքննություն:

ՀՀ Ոստիկանություն

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս