27-ամյա ռեփերը, Կիևյան կամրջի վրա, փրկել է 18-ամյա աղջկա կյանքը. shamshyan.com
Shamshyan.com-ը գրում է. այսօր՝ ժամը 13:00-ի սահմաններում քաղաքացիները նկատել են, որ Կիևյան կամրջի վրա մի աղջիկ ոտաբոբիկ վիճակում անցել է կամրջի վտանգավոր եզրագիծը և փորձում է իրեն ցած նետել: Քաղաքացիները սկսում են աղջկա հետ բանակցություններ վարել, որպեսզի նա այդ ծայրահեղ քայլին չդիմի, սակայն բանակցություններն արդյունք չեն տալիս: Այդ ժամանակ, աղջկա հետ փորձում է բանակցություներ վարել մի երիտասարդ, ով կարողանում է նրան հետ բերել վտանգավոր եզրագծից, հետո կատարվածի մասին տեղեկացնում է ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և ժամանած ոստիկաններն այդ աղջկան տեղափոխում են Մալաթիայի ոստիկանության բաժին, իսկ այնտեղից ոստիկանության Մաշտոցի բաժին: Կամրջի մոտ հավաքված մի քանի քաղաքացիներ ֆոտոլրագրողին ասում էին, որ այդ երիտասարդը հանրությանն ավելի շատ հայտնի է Ռեփեր Արսեն անվանումով:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում