Բաժիններ՝

Մհեր Խլղաթյանի գործով կալանավորված 4 անձանց կալանքի ժամկետները ևս 2 ամսով երկարացվել է. «Փաստինֆո»

Նորակոչիկ Մհեր Խլղաթյանի գործի շրջանակներում որպես մեղադրյալ ներգրավված բուժծառայության պետ, կապիտան Արման Թադևոսյանի կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարացվել է: Այդ մասին «Փաստինֆո»-ին հայտնեց Արման Թադևոսյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը:

Նշենք նաև, որ գործով նշանակված համալիր դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունները չեն ստացվել։

ՀՀ ՊՆ քննչական ծառայությանից տեղեկացրեցին նաև, որ գործով մյուս 3 մեղադրյաների կալանքի ժամկետները ևս երկարացվել են:

Հիշեցնենք, որ նորակոչիկ Մհեր Արմենի Խլղաթյանը հունվարի 13-ի գիշեր՝ ժամը 02:10-ի սահմաններում, ՀՀ ՊՆ Վարդենիսի զինվորական հոսպիտալից երկկողմանի թոքաբորբ ախտորոշմամբ, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:

Մանրամասներն՝ այստեղ

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս