Բաժիններ՝

Կաննի 67-րդ կինոփառատոնի հաղթող է ճանաչվել թուրք ռեժիսոր Նուրի Բիլգե Ջեյլանի ֆիլմը

Կաննի 67-րդ կինոփառատոնի հաղթող է ճանաչվել թուրք ռեժիսոր Նուրի Բիլգե Ջեյլանի «Ձմեռային քուն» (Winter Sleep) ֆիլմը եւ արժանացել «Ոսկե արմավենու»: Նման որոշում է կայացրել փառատոնի ժյուրին:

Իտալացի Ալիսա Ռորվաքերի «Հրաշք» (The Wonders) ֆիլմն արժանացել է «Գրան պրի»-ի: Սա համարվում է կինոփառատոնի երկրորդ մրցանակը:

Կանացի լավագույն դերի համար մրցանակը շնորհվել է ամերիկացի դերասանուհի Ջուլիանա Մուրին` Դեյվիդ Կրոնենբերգի «Աստղային քարտեզ» ֆիլմում դերի համար: Լավագույն տղամարդու դերի համար մրցանակի է արժանացել բրիտանացի դերասան Թիմոթի Սփոլը` բրիտանացի ռեժիսոր Մայք Լիի «Ուիլյամ Թըրներ» (Mr.Turner) ֆիլմում դերակատարման համար:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031