Բաժիններ՝

Դավիթ Հարությունյան. Մի քանի «փայլուն ուղեղով հանճարներ» մտածում են, թե ուրիշ ինչ եղանակներով մտնեն ժողովրդի գրպանը

«Մայիսի 25-ին, ժամը 14:00-ին, տեղի է ունենալու ավտոերթ, որն ուղղված է լինելու կարմիր գծերի, տեսախցիկների և արագաչափերի դեմ:

«Լիբերալ Ժողովրդական» կուսակցությունը նույնպես ունենալու է իր մասնակցությունը այդ բողոքի ակցիային, քանի որ այդ թալանի մեխանիզմը, որն ուղղված է մեր դեմ, ձեռնտու է միայն մի քանի հոգու, իսկ մենք հարստացնում ենք նրանց: Բավական չէ, որ երկիրը հասել է կործանման եզրին, բոլորը թողնում և հեռանում են, օրեցօր ամեն ինչ թանկանում է, մի քանի «փայլուն ուղեղով հանճարներ» մտածում են, թե ուրիշ ինչ եղանակներով մտնեն ժողովրդի գրպանը: Կարծում եմ, որ յուրաքանչյուրս դեմ ենք այդ սարքերին և կարմիր գծերին, և Կառավարությունը պետք է լուրջ մտածի այս խնդիրը կարգավորելու համար, քանի որ օրեցօր երկրում սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակն ավելի է բարդանում, իսկ նմանատիպ աշխատելաոճով երկիրը լիովին կկործանվի:

«Լիբերալ Ժողովրդական» կուսակցության նախագահ Դավիթ Հարությունյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031