Բաժիններ՝

Սարգսյանների ընտանիքի երազանքը օրվա հացն ապահովելն է. hetq.am

Hetq.am-ը գրում է . Սարգսյանների ընտանիքի երազանքը օրվա հացն ապահովելն է Սարգսյանների բազմազավակ ընտանիքն ապրում է Լոռու մարզի Քարինջ համայնքում: Ընտանիքը բաղկացած է 9 անձից, որոնցից 5-ն անչափահաս երեխաներ են: Փոքրը 3 տարեկան է, մեծը`11:

Ապրում են 2 սենյականոց կառույցում, որը դժվար է տուն անվանել, քանի որ կիսաքանդ պատերի ներսում ապրելու հարմարություններ գրեթե չկան: Պատերի ոչ բարվոք վիճակը ծածկելու նպատակով տան մեծահասակները կտորներ ու գորգեր են փակցրել, իսկ առաջացած անցքերի մեջ` թղթեր տեղադրել:

Ընտանիքի չափահաս անձանցից Վարդուշ Սարգսյանը պատմում է, որ այդ անցքերով ինչ միջատ ասես տուն է սողոսկում.

«Ես ինչ մեղքի տեր եմ`էս անցքերից սաղ հողը ըրեխի ծոցերն ա դառնում, օձերն ու գորտերն են ման գալի, ինչ անեմ, դե ինչ անեմ… Ոչ մի բան չունենք, դաժե կրավաթ էլ չունեմ, որ վրին քնեմ: Ի՞նչ անեմ, ու՞մ դիմեմ, ո՞վ ա ինձ հաշվի առնում: Հմիկվա բազմազավակը աղբահարի տրյապկա ա դառել, օգնություն ա գալի` կա ոչ, փող ա գալի` կա ոչ: Ինչո՞վ են օգնում` ոչ մի բանով»:

Կարդացեք նաև

Տան պայմանները բարելավելու ցանկությունն ամենավերջին պլան է մղվել երեխաների օրվա հացն ապահովելու անհրաժեշտության պատճառով: Սարգսյանների ընտանիքի չափահաս անձանցից և ոչ մեկն աշխատանք չունի: Մեր այցելության պահին Վարդուշ Սարգսյանի ամուսինը անասուններին հանդ էր տարել: Հարսն առողջական խնդիրներով գնացել էր Վանաձոր, տղան` սոցիալական նպաստի հետ կապված մի քանի հարցեր կարգավորելու նպատակով՝ Ալավերդի:

54784

Վարդուշ Սարգսյանը նշում է, որ արդեն մի քանի ամիս է, ինչ ամսական տրվող սոցիալական նպաստը չեն ստացել.

«Նպաստը չեն տալի էս 5 ամիս ա, երեխանցը մթամ երկու կոպեկ նպաստ առնեինք` կտրել են: Ասենք դժվար ա, ի՞նչ կարանք անենք: Օդից կարա՞նք կախվենք: Իրոք, շատ դժվար ա, ոչ հագնել կա, ոչ ուտել կա, ոչ խմիլ կա: Մի ազիզ բան եմ ուզում` առևտուրը գալիս ա անց կենում, ոչ էլ կարում եմ առնեմ: Ինչո՞վ ապրեմ: Մենակ մեզ համար թե մի քանի անասուն ենք պահում` էդ ա: 5 կով ունեինք, մեկը սատկեց, մեկն էլ ծախեցինք սովածության պատճառով: Հիմա 15 ոչխար, 15 հավ ենք պահում: Մի շան հալի պանիրն անում ենք` փոխանակում, կոֆեն ու պեսոկն առնում: Աշխատանք ոչ մի ձևի չկա: Մենակ ես 35 հազար, ամուսինս էլ` 32 հազար դրամ թոշակ ենք առնում, էդ էլ մեր բերանիցը կտրում ենք` երեխեքին անում»:

erexa Մանրամասներն՝ այստեղ.

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս