Դավիթ Հարությունյան. Մեր արտաքին քաղաքականությունը շեղված է միայն Ռուսաստանի, Եվրոպայի և ԱՄՆ-ի ուղղությամբ

«Ուսումնասիրելով մեր պետության արտաքին քաղաքականությունը՝ կարող ենք արձանագրել մի հետաքրքիր փաստ, որ մեր արտաքին քաղաքականությունը շեղված է միայն Ռուսաստանի, Եվրոպայի և ԱՄՆ-ի ուղղությամբ: Չունենալով ներքին լուրջ քաղաքականություն՝ արտաքին քաղաքականությունը ձևավորում ենք չիմանալով ինչպես: Արտաքին քաղաքականությունը կամ արտաքին հարաբերությունները դինամիկ զարգացող պրոցես են, որը, ցավոք սրտի, չի նկատվում մեզ մոտ և ուղղորդվում է վերոնշյալների կողմից: Լինելով թելադրողի և կարգադրողի դերում՝ Արևմուտքը Հայաստանի հետ վարվում է այնպես, ինչպես ցանկանում է, իսկ հայկական փայլուն դիվանագիտական միտքը սահմանափակված է միայն Արևմուտքով: Լինելով լիբերալ գաղափարախոսության կրող՝ «Լիբերալ Ժողովրդական» կուսակցությունը չի կարող աչք փակել Հայաստանի սխալ վարած արտաքին քաղաքականության և Արևմուտքից եկող վտանգների նկատմամբ:

Ոչ մի քաղաքական ուժի և քաղաքական գործչի կողմից չի հնչել Հայաստանի արտաքին հարաբերությունները խորացնել Մերձավոր Արևելքի, Ասիայի պետությունների հետ՝ չհասկանալով, որ այսօր տնտեսական մեծ հզորություն ունեցող այդ երկրների հետ ձեռնտու կլինի երկկողմ հարաբերությունների ձևավորումը:
«Լիբերալ Ժողովրդական» կուսակցությունը ձեռնարկել է մի մեծ ծրագիր: Ծրագրի շրջանակներում կուսակցությունը կապեր է հաստատելու Մերձավոր Արևելքի և Ասիայի պետությունների տեղի դիվանագիտական ներկայացուցչությունների հետ և համատեղ ծրագրերով խորացնելու Հայաստանի հարաբերություններն այդ պետությունների հետ, ուսումնասիրելու հայկական սփյուռքի դերն այդ պետություններում և այդ ծրագիրն ունենալու է շարունակական բնույթ:

«Լիբերալ Ժողովրդական» կուսակցության նախագահ Դավիթ Հարությունյան

Տեսանյութեր

Լրահոս