Բաժիններ՝

ԼՂՀ վարչապետը՝ Արթուր Ջավադյանին. Արժանիորեն եմ գնահատում Ձեր ներդրումը Արցախի բանկային համակարգի զարգացման գործում

ԼՂՀ վարչապետ Ա. Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին, որում մասնավորապես ասված է.

«Հարգարժան պրն Ջավադյան

Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ՀՀ Կենտորնական բանկի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Վստահ եմ, որ Ձեր փորձառությունն ու գիտելիքները այսուհետ ևս կծառայեն Հայաստանի ֆինանսական ռեսուրսների ամրապնդմանն ու հարստացմանը և այդ ոլորտում կգրանցվեն նոր ձեռքբերումներ: Արժանիորեն եմ գնահատում Ձեր ներդրումը Արցախի բանկային համակարգի զարգացման գործում, ինչի շնորհիվ է նաև, որ ԼՂՀ տնտեսությունը շարունակում է առաջ ընթանալ` չնայած տարբեր դժվարություններին:

Հուսով եմ` Դուք կշարունակեք համագործակցությունը Արցախի գործընկեր կառույցների հետ նույն եռանդով ու նպատակադրությամբ և համատեղ կիրականացվեն նոր ու հեռանկարային ծրագրեր:

Ամենայն հաջողություններ եմ մաղթում Ձեզ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031